News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 19
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Երբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ Հայաստանն առաջարկել է «Լավրովի պլանը» քննարկել, դա նշանակում է՝ մենք ծուղակում ենք։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, «Ադեկվադ դիսկուրս» կլոր սեղան– քննարկման ժամանակ ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։

Ղազինյանի խոսքով՝ գործող իշխանությունը կաշկանդված է իր անփորձության արդյունքում։

«Բանակցային պրոցեսը սպառելու եւ պատերազմի լեգիտիմ հիմքեր ստեղծելու համար Ադրբեջանը գնում է կոնկրետ քայլերի, այս առումով իշխանությունն այդքան էլ սթափ չի գնահատում իրավիճակը։ Ինչո՞ւ իշխանությունները չեն հայտարարում, որ Արցախն Ադրբեջանի կազմում երբեք չի լինելու»,- ասաց Ղազինյանը։

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահի կարծիքով՝ արցախյան բանակցությունների վերաբերյալ հայտարարություններում հայկական կողմի մոտ կա ռազմավարության եւ տեսլականի բացակայություն. «Իրարամերժ հայտարարությունները են Արցախի հետ կապված «ես մանդատ չունեմ Արցախի անունից բանակցելու» եւ «Արցախը Հայաստանն է եւ վերջ» հայտարարությունները։ Հայաստանի ղեկավարի շուրթերից՝ լեգիտիմացնել Արցախի ադրբեջանական համայնքը, դա ամենամեծ սխալն է եղել, որ պետության ղեկավարն ուղղակի իրավունք չուներ իր խոսքով տալ հնարավորություն Ադրբեջանին այլեւս խոսել այդ համայնքի լեգիտիմ եւ օրինական պահանջի մասին, եւ Հայաստանի առջեւ հարց բարձրացվեր՝ նրանք էլ պիտի մասնակցեն։ Ընդդիմությունը որեւէ ժամանակահատվածում իշխանությանը՝ Արցախի հարցում «պադնոշկա» չի տվել, չի ստեղծել իրավիճակ, որ իշխանությունը գնա դրսում բանակցի թույլ դիրքից»։

Ղազինյանն ասաց, որ Ադրբեջանը 1994 թվականից վարում է Հայաստանի սպառման քաղաքականությունը, իսկ հիմա անցել է նաեւ դրա կուլմինացիային՝ սպառել բանակցային գործընթացը. «Բրատիսլավայում տեղի ունեցող հանդիպումից առաջ նշմարվեց որոշակի գիծ, հանդիպումից առաջ Ադրբեջանը հրապարակեց իր կարմիր գիծը, դա հուշագիր էր՝ վերջնագրի տեսքով։ Վերջնագիր էր, որին իշխանությունը անմիջապես պետք է արձագանքեր, չէր կարելի այդ վերջնագրից հետո շարունակել բանակցություններ, չկա այդտեղ բանակցություն, եթե դա ձեր կարմիր գիծն է, ապա իշխանությունը պետք է արագ սահմանի իր կարմիր գիծը, ցույց տալու համար, որ Արցախի եւ Հայաստանի հետ վերջնագրով հնարավոր չէ խոսել. դա ազգային արժանապատվության խնդիր է։ Մինչդեռ այսօրվա իշխանության մոտ ազգային արժանապատվության նշաձողը շեյխերի՝ ջինսերով քաղաքապետարան մտնելն է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ