News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շաբաթ՝ Թեհրանի համալսարանում տոնական արարողության ժամանակ, գիտության եւ տեխնիկայի գծով Իրանի փոխնախագահ Սորենա Սաթարիի ներկայությամբ ցուցադրվել է նոր մարդանման ռոբոտ հայրենական արտադրության՝ «Սորենա 4» անունով, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Մարդանման ռոբոտի նոր սերունդը ստեղծվել է Թեհրանի համալսարանի մասնագետների կողմից:

Ռոբոտն ունակ է քայլել 0.7 կմ/ժ արագությամբ, ինչպես նաեւ բանավոր խոսքում արտաբերել տպագիր տեքստ: Ռոբոտը կարող է գնալ ցանկացած ուղղությամբ:

Երկոտանի ռոբոտը սովորել է գնդակ նետել եւ բալանսավորել այն միաժամանակ: Բացի այդ, ռոբոտը կարող է ձեռք սեղմել, ձեռքում իրեր պահել, ճանաչել եւ տարբերակել ավելի քան 100 իրեր,  ընդօրինակել դիմացը կանգնած մարդու շարժումները:

«Սորենա 1» առաջին իրանյան մարդանման ռոբոտը ներկայացվել էր 2008 թվականին, որից հետո՝ 2011 թվականին, ստեղծվել էր «Սորենա 2»-ը, իսկ 2019-ին՝ «Սորենա 3»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ