News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լանկասթերի կոմսության կանցլեր Մայքլ Գոուվը վճռականորեն խոստացել է բրիտանացիներին, որ Միացյալ Թագավորությունը բրեքզիթի հարցով համաձայնագիր կկնքի Բրյուսելի հետ 2020 թվականի վերջում, գրում է The Guardian-ը:

Բորիս Ջոնսոնի կառավարության ավագ նախարարը դարձել է առաջինը, ով ընտրություններից հետո կրկնել է այդ խոստումը՝ նշելով, որ 2020 թվականի դեկտեմբերին կդադարեցվեն բոլոր անցումային պայմանավորվածությունները:

Նա նշել է, որ Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի միջեւ ապագա հարաբերությունների շուրջ քննարկումների հիման վրա արդյունքները կամփոփվեն հաջորդ տարի:

«Բազմաթիվ դետալներ, որոնց շուրջ մենք պետք է բանակցություններ անցկացնենք, իրենց տեղը գտել են քաղաքական հռչակագրում, այնպես որ մեծ աշխատանք է արվել: Եւ, ինչպես նշել են որոշ անձինք, կան մի շարք ոլորտներ, որոնց շրջանակում Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան համահունչ են գործում, եւ ես վստահ եմ, որ մենք կկարողանանք ոչ միայն դուրս գալ ԵՄ կազմից հունվարի 31-ին, այլ նաեւ ամփոփել նոր հարաբերությունների շուրջ բոլոր մանրամասները ամենասեղմ ժամկետներում»,-նշել է նա Sky հեռուստաալիքին տված հարցազրույցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ