News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ նոր հաղորդակցման շուրջ նախապատրաստական աշխատանքներ ներկայում տեղի չեն ունենում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կիրակի Ռուսական Առաջին ալիքով «Մեծ խաղ» հաղորդման եթերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ներկայումս բարձր մակարդակում շփումների համար որեւէ նախախատրաստական աշխատանք չի ընթանում: Նախագահ Պուտինը հավանաբար պատրաստ է ցանկացած շփման, նա ինքը դա բազմիցս պնդել է դա: Այդուհանդերձ, դեռեւս Պուտինի եւ Թրամփի միջեւ շփումների մասին որեւէ ծրագիր չկա»,-հայտարարել է նա:

Ռուսաստանի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ ամերիկյան կողմի հետ կապերն ապահովվում են դիվանագետների եւ զինվորականների մակարդակում:

«Փառք Աստծո, շփումներն իրականանում են դիվանագիտական  մակարդակում, մեր դիվանագետների մակարդակում, կան շփումներ զինվորականների մակարդակում, եւ դա լավ է: Դա, առնվազն, թույլ է տալիս ապահովել երկխոսություն կարճաժամկետ խնդիրների շուրջ եւ հնարավորություն ընձեռել մեզ հետագայում չունենալ կտրուկ տարաձայնություններ»,-հավելել է նա:

Ինչպես նշել է Պեսկովը, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկկողմանի հարաբերությունների օրակարգում դեռ կան շատ կարեւոր հարցեր, օրինակ, սպառազինման վերահսկողության խնդիրը, այդ թվում՝ Ռազմավարական հարձակողական սպառազինության սահմանափակման եւ կրճատման պայմանագրի շուրջ: Սակայն, ըստ Պեսկովի, Մոսկվան դեռ չի տեսնում ինչ-որ ռեալ քայլեր ԱՄՆ-ի կողմից, որոնք կապացուցեին հարաբերությունների նորմալացմանն ուղղված մտադրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ