News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը «Ազգային արժեք» մշակույթի համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ եւ խորհրդի հետ համատեղ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում իրականացնելու է մշակութային միջոցառումների շարք՝ հանդիպումներ ստեղծագործողների հետ, համերգներ, վարպետաց դասեր, մրցույթներ եւ այլն:

Այդ նպատակով նախաձեռնած առաջին միջոցառումն իրականացվեց ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, որտեղ դեկտեմբերի 15-ին հյուրընկալվել էին Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության  նկարիչների եւ ճարտարապետների միության անդամ, «Ազգային արժեք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աշոտ Թադեւոսյանը՝ դստեր՝ Նարե Թադեւոսյանի հետ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Շաքե Իսայանը, Թագուհի Ղազարյանը, Արթուր Հովհաննիսյանը եւ Տիգրան Ստեփանյանը:

Ն. Զոհրաբյանը, հանդես գալով բացման խոսքով, նախ շնորհավորեց ներկաների գալիք տոները, ապա ներկայացրեց միջոցառման նպատակն ու խորհուրդը, այն է՝ արվեստի միջոցով գեղեցիկ եւ լուսավոր օր նվիրել ազատությունից զրկված անձանց:

Ներկաներին ողջույնի խոսք ասաց նաեւ Աշոտ Թադեւոսյանը՝ հավելելով, որ մշակույթը, արվեստն այն լավագույն միջոցներն են, որոնց օգնությամբ փոխվում է մարդու վերաբերմունքը կյանքի, շրջապատի, մարդու եւ սեփական անձի նկատմամբ: Այնուհետ նրա մասնակցությամբ իրականացվեց միաժամանակյա նկարչության մրցույթ, որի ժամանակ դատապարտյալ կանայք նկարում էին Ա. Թադեւոսյանին, իսկ վերջինս՝ դատապարտյալ կանանց: Լավագույն նկարների 4 հեղինակաները հյուրերի կողմից արժանացան պարգեւների:

Միջոցառման ողջ ընթացքն ուղեկցվում էր քանոնահարուհի Մարիաննա Գեւորգյանի կենդանի կատարմամբ: Հատկանշական է, որ ազատազրկված կանանցից մեկն օրվա խորհուրդն ամբողջացրեց իր երգարվեստով. նրա կատարմամբ հնչեցին ազգային, հայրենասիրական երգեր:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ արդարադատության նախարարությանը, քրեակատարողական ծառայությանը եւ հիմնարկի անձնակազմին նման բացառիկ օր իրականացնելու համար՝ միջոցառման կազմակերպիչներն ազդարարեցին նաեւ «Ես սիրում եմ իմ երկիրը» թեմայով մրցույթի մասին, որն իրականացվելու է քրեակատարողական բոլոր հիմնարկներում եւ նվիրված է լինելու Հայաստանի Հանրապետության անկախության օրվան: Մրցույթին ներկայացված աշխատանքները՝ խեցեգործություն, քանդակ, ձեռագործություն, կտավ եւ այլ ոճի աշխատանքներ, ցուցադրվելու են Անկախության օրը Նկարիչների միության շենքում: Լավագույն աշխատանքների հեղինակներն արժանանալու են դրամական պարգեւատրումների:

Իր հերթին միջոցառման կազմակերպիչներին շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արմեն Մարտիրոսյանը՝ նշելով հատկապես, որ այս միջոցառումը բովանդակային առումով եւ տրամադրությամբ եզակիներից մեկն էր մինչ այս իրականացված միջոցառումների շարքում:

Օրը տոնական եւ հիշարժան դարձնելու համար երախտիքի խոսքեր հայտնեցին նաեւ դատապարտյալ կանայք:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ