News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2019 թվականի ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

Ինչպես տեղեկացնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, ԶՈւ Գլխավոր շտաբի պետը ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին, եղել զորակոչիկների դիմավորման ու ընդունման կետում, բուժզննման, հանդերձավորման սենյակներում և վիճակահանության սրահում, դիտարկել հավաքակայանում զորակոչի կազմակերպման համար առկա պայմանները, զորակոչիկների բուժհետազոտության իրականացման կարգը:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը զրուցել է զինակոչիկների և նրանց ծնողների հետ, խաղաղ ծառայություն մաղթել զինված ուժերի շարքերը համալրող երիտասարդներին:

Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին ՀՀ ԶՈւ ԳՇ պետը տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ, հորդորել անել առավելագույնը` ձմեռային զորակոչը հավուր պատշաճի անցկացնելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ