News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մոսկվայի №27 ծննդատան նախկին վարիչի աշխատանքից ազատումն ու կալանավորումը աղաղակող դեպք է, բժիշկները չպետք է կալանքի վերցվեն պացիենտների առողջությանը ոչ միտումնավոր հասցված վնասի համար, կարծում է «Ազգային բժշկական պալատ» բժշկական ընկերության նախագահ Լեոնիդ Ռոշալը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

2019 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին Մոսկվայի առողջապահության դեպարտամենտում պացիենտների բողոքներ են ստացվել Ս.Ի. Սպասոկուկոցկու անվան քաղաքային կլինիկական հիվանդանոցի №27 ծննդատան աշխատանքի մասին։ Դեպարտամենտը արտապլանային ներքին ծառայողական ստուգում  եւ գերատեսչական վերահսկողական միջոցառում է իրականացրել, որի արդյունքներով ծննդատան ղեկավարությունը փոխարինվել է ամբողջ կազմով։

Երկուշաբթի լրագրողների հետ զրույցի ժամանակ Ռոշալը հիշեցրել է, որ ծննդատան նախկին գլխավոր բժիշկ Մարինա Սարմոսյանը կալանավորվել է։ «Ես կարծում եմ, որ աղաղակող դեպք է, երբ գլխավոր բժշկին «անփութության» համար ազատում են պաշտոնից այն բանի համար, որ նրա ծննդատանը վեց հազար ծնունդներից մեկի ժամանակ նորածինը մահանում է, եւ երեքի դեպքում ինչ-որ բարդություններ են լինում։ Սա բժշկություն է, սրանք հիվանդություններ են։ Մենք աստվածներ չենք։ Ամբողջ աշխարհում էլ երեխաները մահանում են ծննդատներում ու բարդացումներ են ունենում, դա արտակարգ իրավիճակ չէ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ռոշալը։ 

Նա նշել է, որ կան բազմաթիվ լավ արձագանքներ №27 ծննդատան մասին։ «Ես կարծում եմ, որ դա միանգամայն ահավոր է... Ոչ միտումնավոր բարդությունների համար բժիշկը չպետք է բանտ նստի»,- եզրափակել է Ռոշալը։

Հիշեցնենք, որ Սարմոսյանին մեղադրում են երեխաներին վնասելու մեջ մոր արգանդից դուրս բերելու ժամանակ, իբր բժիշկը եւ նրա ենթակաները մերժել են պացիենտներին կեսարյան հատում կատարել ծանր ծննդաբերությունների ժամանակ եւ ստիպել են ծննդաբերել բնական ճանապարհով՝ ճնշելով երեխային։ Նախնական տվյալներով՝ «ագրեսիվ ծննդաբերությունների» հետեւանքով մի նորածին մահացել է, մյուսները ծանր վնասվել են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ