News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն անդրադարձել է քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանին դատարանի կողմից արդարացնելուն եւ իր մտահոգությունը հայտնել դրա վերաբերյալ:

Կոմիտեի տարածած հայտարարությունում ասվում է.

«2015թ․ մարտի 28-ին, ճանապարհային ոստիկանները կանգնեցրել էին Էդգար Դավթյանին՝ վերջինիս կողմից ճանապարհային երթեւեկության կանոնների ենթադրյալ խախտում կատարելու համար։ Էդգար Դավթյանին տուգանելու շուրջ տեղի էր ունեցել վիճաբանության, որը վերածվել էր ոստիկանության ծառայողների հետ քաշքշուկի։

Քաշքշուկի ժամանակ ճանապարհային ոստիկան Արտակ Ղազարյանը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, Էդգար Դավթյանի նկատմամբ կիրառել էր բռություն, ոտքով հարվածներ  հասցրել արդեն գետնին ընկած Էդգար Դավթյանի մարմնի տարբեր մասերին։ Արտակ Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը  զուգորդվել է բռնությամբ)։

Ըստ մեղադրական եզրակացության` Էդգար Դավթյանին պատճառվել է առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։ Նախաքննության ժամանակ Արտակ Ղազարյանը ընդունել էր մեղքը եւ տվել էր խոստովանական ցուցմունք, ինչպես նաեւ Էդգար Դավթյանի հետ առերեսման ժամանակ չէր հերքել վերջինիս հարվածներ հասցնելու հանգամանքը։ Որպես վկա, գործով անցնող ոստիկանության 3 այլ ծառայողներ, նախաքննական ցուցմունքներում նույնպես հաստատել էին Արտակ Ղազարյանի կողմից Էդգար Դավթյանի նկատմամբ բռնություններ կիրառելու հանգամանքը։ Բռնություններ կիրառելու փաստը հաստատվել էր նաեւ գործում առկա տեսագրությամբ։

2015թ․ հոկտեմբերի 19-ին կազմվել էր մեղադրական եզրակացություն եւ գործն ուղարկվել էր դատարան։ Դատարանում, սակայն, Արտակ Ղազարյանը մեղքը չէր ընդունել։ Մի քանի տարի գործը քննելուց հետո, 2019թ․ օգոստոսի 28-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Վահե Խալաթյան) արդարացրել է Արտակ Ղազարյանին՝ նշելով, որ վերջինիս մեղքը եւ մեղավորությունը իսպառ բացակայում է, ուստի նա ենթակա է արդարացման։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն դատապարտում է խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող ցանկացած վերաբերմունք եւ գտնում է, որ նման երեւույթների նկատմամբ պետք է դրսեւորվի զրո հանդուրժողականություն։ Կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրող ոստիկանները կարող են արդարացվել դատարանի կողմից եւ մնալ անպատիժ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ