News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հարցով բանակցություններ չկան, եւ դա կարող է լուրջ հետեւանքներ ունենալ, քանի որ բանակցությունների այլընտրանքը պատերազմն է: Այս մասին դեկտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը:

Նա նկատեց, որ կարելի է խոսել միայն որոշակի հանդիպումների մասին, քանի որ բանակցությունները ենթադրում են հայկական կողմի մոտ հստակ դիրքորոշում, ինչը բացակայում է: «Նման իրավիճակի համար պատասխանատու են Հայաստանի իշխանությունները: Ադրբեջանին ռազմական գործողություններից զսպում է միայն մարտունակ հայկական բանակը, ինչպես նաեւ Իրանի եւ Ռուսաստանի դիրքորոշումները, որոնք իրենց սահմաններին պատերազմ չեն ցանկանում»,- հավելեց փորձագետը:

«Այլընտրանք» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Մանթաշյանը, իր հերթին, հայտարարեց, որ իշխանությունները կեղծ օրակարգերով, ձերբակալություններով հասարակության ուշադրությունը շեղում են ղարաբաղյան խնդրից:

«Օրինակ, հայտարարություններ եղան այն մասին, որ օլիգարխիկ համակարգը հանգեցրեց նրան, որ որոշ մարդիկ օգտվեցին դրանից եւ թալանեցին բանակը, սակայն, ինչպես տեսնում ենք, ոչ ոք դեռեւս պատասխանատվության չի ենթարկվել»,- պարզաբանեց նա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ