
Հայաստանի Սամնադրական դատարանի վրա իշխանությունների ճնշումը սերտորեն կապված է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ: Այս մասին դեկտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը:
Նա նկատեց, որ կապն այն է, որ ՍԴ-ն կոնվենցիայի վավերացումից առաջ պետք է եզրակացություն տա: «Ներկայիս իշխանությունները արդարանում են, որ կոնվենցիան ստորագրել են նախկին իշխանությունները, սակայն նախկին իշխանությունները ստորագրել են նաեւ նույնասեռ զույգերին երեխաներ որդեգրելու թույլտվություն տալու մասին փաստաթուղթը: Արդյո՞ք այդ փաստաթղթի հարցով փաստարկը եւս նույնն է լինելու»,- նկատեց նա: