News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լիբիայի եւ Սիրիայի իրավիճակը:

Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերն աջակցել են զինված հակամարտության դադարեցմանը եւ խաղաղ երկխոսության վերականգնմանն ուղղված ՄԱԿ-ի եւ Գերմանիայի միջնորդական ջանքերին: Նշվել է միջլիբիական շփումների հարթեցմանն աջակցելու պատրաստակամությունը:

Երկու երկրների առաջնորդները կարծիքներ են փոխանակել նաեւ Սիրիայի հարցով, այդ թվում նաեւ Իդլիբում եւ Սիրիայի հյուսիս-արեւելքում իրավիճակի կայունացման հարցով ռուս-թուրքական համաձայնությունների համատեքստում: Նշվել է ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի հարցով համատեղ ջանքերի մեծացման կարեւորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ