News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Անցած տարին բավականին հագեցած էր իրավական անվտանգությանն ուղղված սպառնալիքներով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։

«Մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ դատարանների շենքերը շրջափակելու կոչով, որը ՀՀ սահմանադրության և բազմաթիվ օրենքների կոպիտ խախտում էր,  այնուհետև սկսվեցին դատական իշխանության նկատմամբ հարձակումները։ Գործող իշխանությունները դատական համակարգն ընդունեցին որպես քաղաքական ինստիտուտ և  որոշեցին ստուգել դատական համակարգի քաղաքական վստահելիության աստիճանը: Դա խորը մոլորություն է, որովհետև դատական համակարգը մասնագիտական  կառույց է, դրանց վստահության աստիճանը չափվում է  բացառապես նրանց վարույթում գտնվող  գործերի ծավալով, քանակով, դատավարությունների  գործընթացին մասնակցող սուբյեկտների թվով: Կարող եմ ասել, որ դատավորները գերծանրաբեռնված են: Եթե դատական համակարգի նկատմամբ  չկա վստահություն, ապա մարդիկ չեն դիմում  դատական համակարգին»,- նշեց նա։

Հաջորդ խնդիրը, Ղազինյանի խոսքով, ՍԴ-ի նկատմամբ թիրախավորված քաղաքական հարձակումներն են, իսկ դատական համակարգում ժողովրդի իշխանությունը նա անհեթեթություն որակեց․ «Հայաստանում պետք է օր առաջ սկսել իրավական անվտանգության համապարփակ հայեցակարգի մշակում, ինչի ուղղությամբ արել ենք որոշակի աշխատանքներ, իրավաբանական հանրույթի հետ ունեցել ենք լուրջ  քննարկումներ, ունենք անելիքների վերաբերյալ կոնկրետ եզրակացություններ: Հայաստանում ներկայումս ընթանում է  պայքար իրավական պետության դեմ՝  քաղաքական առաջնահերթություններն ու գերակայությունները դարձնելով ուղենշային դատական համակարգը նվաճելու գործում որոշ հաջողություններով և որոշ խնդիրներով»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». «Համահայկական ճակատը» Արշակ Կարապետյանից բացի վարչապետի այլ թեկնածու չի տեսնում
Փաշինյանին պետք է հեռացնել»,նշեց Վարդանյանը: Կուսակցության անդամ Նաիրա Գևորգյանն էլ նշեց, որ իրենք...
«Հրապարակ». Փարսյանը շեղվել է ՔՊ-ի գծից
Ըստ մեր աղբյուրի՝ արտգործնախարարությունից մի քանի անգամ զգուշացրել են համայնքապետին՝ իրենց հետ...
«Ժողովուրդ». Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերով քննչական կոմիտեն որոշում ունի
Մնում է սպասել, որ լրատվամիջոցների լրագրողներին ու օպերատորներին վնասներ հասցրած...
«Հրապարակ». Ժողովրդավարական Եվրոպայի քարոզիչների իրական դեմքը. Խախտում էին բոլոր կանոնակարգերը
Նրանց այս պահվածքը տեղ-տեղ հունից հանում էր Եղոյանին, ով ձայնի տոնն էր բարձրացնում, մեկ անգամ էլ...
«Փաստ». Իրավաքաղաքական խտրականությունը երբեք ոչ մեկին լավ տեղ չի տարել ու չի տանելու
Վերջին օրերին Հայաստանում ծավալված ու ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ ունեցող ռեպրեսիաները ևս...
«Հրապարակ». Հերթական բախումն է գրանցվել
Հունիսի 15-ին, ուշ երեկոյան Չարենցավանի «Այֆուդ» սննդի կետի հարեւանությամբ տասից ավելի տղամարդկանց...
Ամենաշատ