News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Բանակցային գործընթացում այսօր ունենք մեզ համար ձեռնտու օրակարգի կորուստ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 23-ին, ասաց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովում` նշելով, որ խոսքը Վիենա-Սանկտ Պետերբուրգ-Ժնև օրակարգի մասին է:

«Դեռ 2012 թվականից այս հարցը քննարկվում էր, իսկ 2016-ի ապրիլից հետո սա միակ հարցն էր, և խոսքը վերաբերում էր Արցախ-Ադրբեջան շփման գծին, այլ հարց չէր քննարկվում, իսկ Ադրբեջանը ծուղակի մեջ էր: Ցավոք սրտի, հիմա այդ օրակարգը կորցված է հենց Հայաստանի իշխանությունների ջանքերով»,- ասաց նա:

Շահնազարյանի խոսքով`Հայաստանի ներկայիս իշխանությունները անմիջապես հարց բարձրացրին, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է անպայման մասնակցեն բանակցային գործընթացին, բայց, քանի որ դա արվեց  լրիվ ոչ պրոֆեսիոնալ ձևով, մի հայտարարությամբ արդյունքում կա մի իրավիճակ, երբ, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը» լեգիտիմություն է ստանում:

«Այս մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի  պետությունների ներկայացուցիչներն են նշել, և եթե նկատենք, միջազգային վերլուծական կենտրոններն այդ հարցը առաջ են քաշում, չափազանց վտանգավոր հարց է»,- ասաց նա:

Նա հավելեց, որ ինքնորոշման հարցն է թուլացել, որն ընկած էր բանակցությունների հիմքում:

«Բանակցությունների հիմքում ընկած ինքնորոշման հարցը էապես թուլացել է, և ներկայիս իշխանությունները գրեթե այդ հարցը չեն հետապնդում: Նետված է մի բանաձև, որ ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի կողմից, ինքն իր ձևով այս բանաձևն ամբողջովին հակասում է ինքնորոշման իրավունքին և, ցավոք սրտի, ներկա իշխանություններն անընդհատ շարունակում են դա պնդել»,- ասաց նա:

Շահնազարյանը նկատեց, որ չի նկատել, որ ՀՀ իշխանությունները ընդհանրապես խոսեն կարևորագույն հարցերից, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը, և շարունակել է Ադրբեջանը: «Չի խոսվում այն ռազմական գործողությունների վտանգի մասին, որը գալիս է Ադրբեջանի կողմից: Իսկ Ադրբեջանը վերջին ամիսներին իրեն ներկայացնում է որպես ագրեսիայի զոհ, իսկ ՀՀ իշխանությունները այդ մասին ընդհանրապես չեն խոսում: Առաջին անգամ է, որ միջազգային հանրությունն ու Ադրբեջանը մի դիրքում են, իսկ Հայաստանը, կարծես թե, մեկ այլ դիրքում և այդ իմաստով՝ մեկուսացված: Ուստի ես դրական բան չեմ տեսնում»,- ասաց  նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ