News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը «մաքուր բակ» եւ «մաքուր գյուղ»  մրցույթներ է կազմակերպում: Ըստ այդմ, կազմակերպվելու են շաբաթօրյակներ, որի ժամանակ մրցույթում հաղթողներին մարզպետը խոստացել է ուղարկել «Ջերմուկ» հանգստյան տուն` հատուկ ուղեգրերով: Այս մասին այսօր` ապրիլի 12-ին Գյումրիում կայացած մարզխորհրդի նիստի ժամանակ` ի գիտություն Շիրակի մարզի բոլոր գյուղապետերի, հայտարարել է ինքը` Աշոտ Գիզիրյանը:

Մարզպետի այս հայտարարությանը անսպասելիորեն միացել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով մարզխորհրդի նիստի ամբողջ ընթացքում լուռ նստած է եղել, որեւէ հայտարարություն չի արել  ու միայն լսել է մարզպետ Գիզիրյանի հորդորները:

Նիստի ավարտին, Ղուկասյանը հանկարծ վեր է կացել ու դիմելով գյուղապետերին, կոչ է արել. «Այ մարդ, ձեր դիմացը մաքուր պահեք էլի»:

Առհասարակ, այսօրվա Շիրակի մարզխորհրդի նիստը բավականին հետաքրքիր ու լարված է անցել: Գիզիրյանը դուրս է հրավիրել բոլոր այն գյուղապետերին, ովքեր մարզխորհրդի նիստին ժամանել են 10 րոպե ուշացումով: «Դուրս գնացեք, դուրս, դուք սրանով ձեզ չեք հարգում: Ի՞նչ է նշանակում 10 րոպե ուշանալ»,- բարկացել է մարզպետը:

Այնուհետեւ Գիզիրյանը տարածքային վարչության պետին առաջարկել է դուրս գալ ու պարզել, թե ինչ է կատարվել դրսում, ինչու համար են ուշացել գյուղապետերը: Շիրակի մարզպետին զայրացրել են նաեւ այն համայնքի ղեկավարները, ովքեր գյուղի եկամուտները հավաքագրել են ցածր տոկոսադրույքներով: Նա մեկ- մեկ ոտքի է կանգնեցրել այդ համայնքների ղեկավարներին ու պատասխան պահանջել, թե ինչու հարկեր չեն հավաքագրել: «Ընկեր Գիզիրյան,  խոստանում ենք , որ այսուհետ  լավ կաշխատենք»,-խոստացել են գյուղապետերը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ մի անորակ աշխատանք չի ընդունվելու, ոչ մի թերացում չի ներվելու. Գեղարքունիքի մարզպետ
Վարդենիս համայնք կատարած աշխատանքային այցի ընթացքում մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Գեղարքունիքի...
«Խաչաղբյուր 1» և «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-երը ոչնչացնում են Պաղջուր գետի էկոհամակարգը
Նշենք, որ «Խաչաղբյուր 1» եւ «Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ-երը Պաղջուր գետի 22.58%-ը վերցրել են խողովակների մեջ` ճգնաժամային վիճակ ստեղծելով գետի համար...
«Ժողովուրդ». Այսօր Հայաստանից արտագաղթի վիճակագրությունն անհնար է ներկայացնել
2013-ին կառավարությունը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ 13 մլն դրամ տրամադրեց Գիտության պետական կոմիտեին, որ վերջինս պատվիրի միգրացիայի վերաբերյալ ուսումնասիրություն, բայց…
«Հայկական միրգ» ծրագրի իրականացման տեմպերն առայժմ գոհացուցիչ չեն. նախարար
Պտղաբուծության զարգացմանն ուղղված այս նոր ծրագրի իրականացումը շատ կարևոր է մեր հանրապետության համար, սակայն նրա իրականացման խնդրում դեռևս գոյություն ունեն լուրջ խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն...
«Գրանդ-քենդին» պահեստախանութ է կառուցում Գյումրիում` սառնարաններով ու ցուցասրահո
Կառուցվում է երկհարկանի շենք, որի շինարարությունն ավարտվելու է 6 ամսվա ընթացքում...
Փոխվարչապետը Լոռվա մարզում հարցերի մի ողջ փունջ է քննարկել
Փոխվարչապետին է ներկայացվել նաեւ մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով քաղաքում իրականացվող աշխատանքների ընթացքը…
Ամենաշատ