News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Հիմա իշխանության են այն մարդիկ, որոնք գիտենք, թե ինչ ձեւով են տրամադրված մեր ընտանիքի հանդեպ, ինչ ձեւով էին տրամադրված տարիներ շարունակ, եւ իրենք ունեն բոլոր լծակները մեր հասցեին այդ բոլոր մեղադրանքները ստուգելու համար։ Այս մասին 168.аm-ի «Պրեսսինգ» հաղորդաշարին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանն՝ անդրադառնալով իրենց ընտանիքին պատկանող 4 միլիարդ կարողության մասին լուրերին։

Նրա խոսքով՝ ժամանակին վարչապետն էր ասում, որ Քոչարյանն է «Մարտի 1»–ը կազմակերպել, որպեսզի իր 4 միլիարդը պահի. «Լավագույն ապացույցն այն բանի, որ այդ ամենն իրականությանը չի համապատասխանում, վերջին 1,5-2 տարին են»։

Ըստ Լեւոն Քոչարյանի՝ իր հոր պաշտոնն իրենց շատ է սահմանափակել նաեւ աշխատանքի ընտրության հարցում. «Մենք պետական համակարգ չէինք մտնի, ճիշտ չէր ընկալվի, մնում էր բիզնես գործունեություն ծավալելը,  հորս պաշտոնը շատ է փոքրացրել այն ցուցակը, որ ինչ-որ ոլորտների հետ մենք կապ ունենանք, որովհետեւ դա այլ կերպ կմեկնաբանվեր։ Շատ դեպքերում, ինչ ձեռնարկել ենք,  զրոյից ստեղծվել է արժեք, մեզանից ոչ ոք պետությունից կոպեկներով բաներ չի խլել։ Արցախում իմ ընտանիքը նկուղներում նստած, չգիտեինք՝ հայրս այդ օրը կվերադառնա՞, թե ոչ, ամեն ռմբակոծությունից հետո լսում էինք, թե ում բարեկամն է մահացել, բայց փաստորեն այդ ընթացքում այստեղ մարդիկ կային, որ իրենց տանը մեկ ժամով լույսը չէր անջատվում, սեւ խավիար էին ուտում ու մի բան էլ այդ ընթացքում պետությունից կոպեկներով մեծ գույք էին ձեռք բերում։ Ես չեմ հիշում, որ նույնիսկ այդ վիճակում երկրի համար պատասխանատվությունը ստանձնելով այդքան անցյալից խոսեին։ Մի տեսակ գիծ քաշվեց, վերջ, անցյալ չկար, բայց կար չէ՞ պահանջը։ Հայրս չի էլ փոշմանում, ու երեւի թե նա ճիշտ է, որովհետեւ եթե դու սեւեռվես այդ անցյալի վրա՝ ապագադ չես կարող կառուցել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ