News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի Ճապոնիայի դատախազությունը Renault - Nissan - Mitsubishi ավտոմեքենաշինական դաշինքի նախկին ղեկավար Կառլոս Գոնի կնոջը՝ գոնա Կառոլ Գոնին կալանավորելու օրդեր է տվել, հայտնում է AFP-ն: 

Ըստ դատախազության հայտարարության՝ Կառոլ Գոնին կալանավորելու օրդերը տրվել է անցյալ տարվա ապրիլին Տոկիոյում սուտ ցուցմունքներ տալու կասկածանքի հիմնավորմամբ, որը վերաբերում էր ոմն անանուն անձի հետ հանդիպմանը:

2019 թվականի վերջին հայտնի էր դարձել, որ Գոնը Ճապոնիայից Լիբանան է փախել: Նա դեկտեմբերի 31-ին այս տեղեկությունը հաստատել էր՝ ճապոնական արդարադատությանը մեղադրելով անարդարացիության եւ կողմնակալության մեջ: Այս պահին հայտնի չէ, թե տնային կալանքի եւ ոստիկանության հսկողության տակ գտնվող Գոնն ինչպես է կարողացել Ճապոնիայից հեռանալ: Kyodo գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Գոնին իբր դուրս են բերել ճապոնական նահանգային օդանավակայանից, որից հետո նրան մասնավոր օդանավով Լիբանան են տեղափոխել Թուրքիայից:

Ֆրանսիայի, Բրազիլիայի եւ Լիբանանի քաղաքացիություն ունեցող Գոնին Տոկիոյի դատախազությունը կալանավորել էր 2018 թվականի նոյեմբերի 19-ին: Քննության պնդմամբ՝ նա պատշաճ կերպով չի հայտարարագրել 2010-2018 թվականներին որպես Nissan-ի տնօրենների խորհրդի նախագահ ստացած իր 9 մլրդ իենի (80 մլն դոլարից ավելի) պարգեւատրումը: Նրան առաջադրվել են նաեւ այլ մեղադրանքներ: Անցյալ տարվա ապրիլին Գոնին բանտից ազատել էին՝ գրավի դիմաց տնային կալանքի խափանման միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ