News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հունվարի 13-15-ը ԱՄՆ կայցելի Չինաստանի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեի գլխավորած չինական պատվիրակությունը՝ ստորագրելու համար 2 երկրների միջեւ առեւտրային գործարքի առաջին փուլի մասին համաձայնագիրը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չինաստանի առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ կառավարության հրավերով Չինաստանի Կոմունիստական կուսակցության ԿԿ Քաղբյուրոյի անդամ, Չինաստանի Պետխորհրդի փոխվարչապետ, ԱՄՆ-ի հետ առեւտրային բանակցություններում Չինաստանի պատվիրակության ղեկավար Լյու Հեն հունվարի 13-15-ը կայցելի Վաշինգտոն եւ կստորագրի ԱՄՆ-ի հետ առեւտրային համաձայնագրի առաջին փուլը»,- հայտնել է Գաո Ֆենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ