News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պետքարտուղար Մայք Պոմպեոն է եղել Դոնալդ Թրամփի՝ բարձրաստիճան իրանցի գեներալին սպանելու որոշման շարժիչ ուժը, տեղեկացնում է CNN-ը՝ հղում կատարելով աշխատակազմում ունեցած աղբյուրներին։ Այդ գործողությունը բարձր հավանականությամբ ցույց է տալիս Պոմպեոյի կարգավիճակը որպես ազգային անվտանգության ոլորտի ամենաազդեցիկ պաշտոնյայի Թրամփի աշխատակազմում։

Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին «մարտադաշտից» հանելը Պոմպեոյի նպատակն էր վերջին 10 տարիներին, ասել են աղբյուրները, որոնք հավաստիացնում են, որ Սոլեյմանիի սպանությունը հենց Պոմպեոյի գաղափարն էր։

Աղբյուրի խոսքով՝ պետքարտուղարն է այդ առաջարկությունը հասցրել Թրամփին։ Պոմպեոն «նա էր, որը փաստարկեց Սոլեյմանիի դեմ»։ Համաձայն Պոմպեոյին մոտ գտնվող բազմաթիվ աղբյուրների՝ պետքարտուղարն իր ողջ կարիերայի ընթացքում հավատացել է, որ Իրանն է ընկած Մերձավոր Արեւելքում բոլոր խնդիրների հիմքում, եւ կենտրոնացել էր Սոլեյմանիի՝ «Իրանի ստվերային հրամանատարի» վրա։

Պետքարտուղարն այնքան էր կենտրոնացած իրանցի գեներալի վրա, որ անգամ փորձում էր Իրանի վիզա ստանալ 2016-ին, երբ կոնգրեսական էր։

Պոմպեոն Ուեսթ Փոյնթի շրջանավարտ է, որը Մերձավոր Արեւելքում ծառայող շատ ընկերներ ունի, եւ կարծում էր, որ Սոլեյմանիի ձեռքերին է հարյուրավոր ամերիկացի զինվորների արյունը։

Աղբյուրը CNN-ին տեղեկացրել է, որ Պոմպեոն ընկերներին ու գործընկերներին ասում էր, թե «չի հեռանա պետական ծառայությունից, մինչեւ որ Սոլեյմանին դուրս չգա մարտադաշտից»։

Աղբյուրները կարծում են, որ հենց Պոմպեոն է ղեկավարում Իրանի վերաբերյալ աշխատակազմի քաղաքականությունը։ Ազգային անվտանգության նախկին պաշտոնյաներից մեկը կարծում է, որ Պոմպեոն այնքան ազդեցիկ է, որ նման է «պետական քարտուղարին, պաշտպանության նախարարին եւ ԿՀՎ տնօրենին միասին վերցրած»։

Այն պահից, երբ նա պետքարտուղար դարձավ, Թեհրանի դեմ «առավելագույն ճնշման» պատասխանատուն էր։ Ապրիլին Պոմպեոն գլխավոր ուժն էր, որը կանգնած էր ԻՀՊԿ-ն օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու Թրամփի աշխատակազմի ոչ միանշանակ որոշման հետեւում։ Առաջին անգամ էր, երբ ԱՄՆ-ը մեկ այլ կառավարության մի մասը ճանաչում էր որպես ահաբեկչական կազմակերպություն, եւ դրվեց Սոլեյմանիի սպանության իրավաբանական ռացիոնալացման հիմքը։

Հունիսին, այն բանից հետո, երբ Իրանը խփեց ամերիկյան անօդաչու սարքը, Պոմպեոն հուսահատված էր, երբ նրան չհաջողվեց համոզել Թրամփին ագրեսիվ գործողություններ սկսել Իրանի եւ Սոլեյմանիի դեմ։ Նախագահը վերջին պահին չեղարկեց ԻՀՊԿ թիրախներին հարվածելու որոշումը։

Բայց այս անգամ  իրազեկ շատ աղբյուրների տեղեկացմամբ, Պոմպեոյին հաջողվեց հաղթել նախագահին, հատկապես այն բանից հետո, երբ դեկտեմբերի 27-ին Քիրքուկում հրթիռակոծումից հետո զոհվեց ամերիկացի։

Աղբյուրը Կոնգրեսում հավաստիացնում է, որ ամերիկացու մահը վճռական նշանակություն է ունեցել։ «Եթե ամերիկացին չմահանար, չեմ կարծում, թե ինչ-որ բան կպատահեր»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 51 քաղաքացու նկատմամբ
«Պատժամիջոցների ցանկում նշված անձինք մասնակցել են Սուլեյմանիի դեմ ահաբեկչական գործողության հետ կապված որոշումների կայացմանը, պլանավորմանը, կազմակերպմանը, ֆինանսավորմանը, աջակցությանը, ինչպես նաեւ ղեկավարմանը կամ իրականացմանը...
Իրանն ԱՄՆ 20 քաղաքացու ներառել է մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ցուցակում
Ղարիբ Աբադիի խոսքով՝ «այս ցանկում ընդգրկված են ավելի քան 20 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք»․․․
ԶԼՄ. Իրանը կկազմի իր պատժամիջոցային ցուցակը ԱՄՆ ընկերությունների եւ քաղաքացիների համար
Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների քաղաքականությունը եւ Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելը ձախողված է»․․․
ԱՄՆ-ը վաճառել է Իրանից առգրաված 26,7 մլն դոլարի նավթը
Իրանական նավթն առգրավվել էր ամերիկյան նավատորմի կողմից Արաբական ծովում...
Բենի Հանցը կարծում է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի վրա հարձակման դեպքում
«Մենք պետք է պատրաստ լինենք Իսրայել պետությանը պաշտպանելու յուրաքանչյուր հնարավորության։ Մենք հնարավորություններ ենք զարգացնում, եւ պետք է շարունակենք ամրապնդել դրանք»,-ասել է Հանցը․․․
ԱՄՆ-ն Իրանին ծովում դեէսկալացման կոչ է արել
«ԻՊԿ-ի ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը ծովում նորություն չէ...
Ամենաշատ