News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Մենք ունենք ամերիկյան զորքերն Իրաքից դուրս բերելու վերաբերյալ այդ երկրի խորհրդարանի որոշումը, որը պարտադիր ուժ չունի կառավարության համար: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ԳԱ Արեւալագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքով, Իրաքի կառավարությունը եւս հայտարարել է, որ ինքը նույնպես պատրաստվում է դրան, որ ամերիկյան զորքերը դուրս գան, բայց Իրաքի բնակչության մի մասը դեմ է դրան:

«Մասնավորապես, խորհրդարանի այդ նիստին, որտեղ այդ որոշումը կայացվել է, չեն մասնակցել քրդական ուժերի ներկայացուցիչները, նրանք դեմ են: Դեռ պարզ չէ՝ Իրաքը կպահանջի՞, որ ամերիկյան զորքերը դուրս բերվեն երկրից: Գուցե մի մասը դուրս բերվի, մի մասը՝ մնա»,-ասաց Սաֆրաստյանը:

Ինչ վերաբերում է այս հարցում ԱՄՆ դիրքորոշմանը, նա նկատեց, որ Թրամփի մոտեցումը հետաքրքիր է. «Նա չասաց, թե դուրս չենք բերի մեր զորքերը, նա ասաց՝ դուրս կբերենք, եթե փոխհատուցեք մեր ծախսերը, որ մենք այստեղ ունեցել ենք: Այսինքն սկզբունքորեն նա դեմ չի դրան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ