News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի պատենտների եւ ապրանքնանիշերի բյուրոյում տեղադրվել են Porsche-ի առաջին թռչող ավտոմեքենայի էսքիզները: Նկարներով ուղեկցվող փաստաթղթերում նկարագրված է չորս շարժիչներով թռչող սարքի աշխատանքի սկզբունքը, որը նախատեսված է երկու մարդու համար: Պատենտը հրապարակվել է հունվարի 9-ին, գրում է Մոտոր-ը:

Porsche-ի առաջին աէրոմոբիլը կարող է համալրված լինել չորս մեծ պտուտակներով. Երկու շարժիչները պատասխանատու են օդանավի մանեւրության համար, իսկ երկրորդ զույգը ուղղահայաց թռիչքի եւ վայրէջքի համար: Պատենտում նշված է, որ թռչող Porsche-ն գործի կդրվի էլեկտրաշարժիչների միջոցով:

Նախագծին կից տեխնիկական փաստաթղթերում ասվում է, որ աէրոմոբիլի կառուցվածքում կարող են կիրառվել տարբեր հզորության եւ չափսերի շարժիչներ. համանման մեխանիզմներ են կիրառվում աէրոտիեզերական արդյունաբերության սահմաններից դուրս, օրինակ, օդային բարձիկով նավերի համար:

Porsche-ի ներքին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ քաղաքային փոքր ավիացիայի շուկան կզարգանա 2025 թվականից հետո, իսկ դա նշանակում է, որ պատրաստի նախատիպը կարող է լույս տեսնել արդեն առաջիկա հինգ տարիների ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Mercedes-Benz-ը պաշտոնապես ներկայացրել է էլեկտրական G-Class-ը
Նոր մեքենայի սրահը համալրվել է երկու…
Մարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Առաջարկում ենք փոխել դա. Թունյան
Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե…
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Ամենաշատ