News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Պենտագոնի միջոցներից լրացուցիչ 7,2 մլրդ դոլար հատկացնել Մեքսիկայի սահմանին նոր պատնեշներ կառուցելու համար, հայտնում է Washington Post-ը՝ վկայակոչելով շինարարության ծրագրերը:

Պարբերականի տեղեկություններով՝ կառավարությունն այս ֆինանսավորման շնորհիվ բավարար փող կունենա, որ 2022 թվականի գարնանն ավարտի նոր պատնեշի գրեթե 885 մղոնի կառուցումը: Պարբերականը նաեւ նշում է, որ այս գումարի հատկացման դեպքում սահմանի պատնեշների համար հատկացված դաշնային միջոցների ընդհանուր չափը կհասնի 18,4 մլրդ դոլարի: 

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ 500-550 մղոն երկարաությամբ ամբողջ պատը կառուցված կլինի 2020 թվականի հաջորդ ընտրությունների ժամանակ: Թրամփի վարչակազմը հայտարարել էր, որ Մեքսիկայի սահմանին նոր պատնեշների կառուցման համար մոտ 3,6 մլրդ դոլար կվերցնի բյուջեի այլ հոդվածներից: Թրամփն այդ նպատակի համար օգտվել էր սահմանին ԱԴ հայտարարելով, ինչը թույլ է տալիս ներգրավել այլ նպատակների համար Կոնգրեսի արդեն հատկացրած միջոցները:

Թրամփը միակողմանի քայլեր էր ձեռնարկել Կոնգրսից պատի կառուցման ֆինանսավորման հասնելու մի շարք անհաջող փորձերից հետո: Այս տարաձայնությունները հանգեցրել էին 2018 թվականի դեկտեմբրից 2019 թվականի հունվար տեւած ամենաերկարատեւ «շաթդաունին»: Թրամփը վերջին «շաթդաունի» հետեւանքով չէր ստացել պատի համար որոնվող միջոցները, բայց այդ նպատակի համար վերաբաշխել էր Պենտագոնի միջոցները, չնայած Կոնգրեսում վրդովմունքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ