News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է  Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին նախորդ տարում ցուցաբերած աջակցության ու արդյունավետ համագործակցության համար եւ  վստահություն հայտնել, որ փոխգործակցությունը 2020 թվականին ավելի կզարգանա:

Ռուստամ Բադասյանը Միացյալ Նահանգների գործընկերների հետ զրույցում անդրադարձել է հակակոռուպցիոն եւ ոստիկանության բարեփոխումների գործընթացներին, քննարկել այդ ճանապարհին համագործակցելու հնարավորությունները: 

Դեսպանը բարձր է գնահատել նախարար Բադասյանին հանդիպելու եւ Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգի մասին ավելին իմանալու այս հնարավորությունն ու ընդգծել, որ ԱՄՆ կառավարությունն ուրախ է, որ հնարավորություն ունի աջակցություն տրամադրել Հայաստանին՝ օգնելով առաջ տանել ոստիկանության լայնամասշտաբ բարեփոխումները եւ ձեւավորել նոր հակակոռուպցիոն հաստատություններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Ամենաշատ