News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ՌԾՈՒ ավիահարվածը, որի հետեւանքով զոհվեց իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին, Թեհրանին ցույց տվեց, որ նա չի կարող խուսափել «իր սադրանքների» հետեւանքներից, սակայն դա երկիրը հետ չի պահի օրակարգի իր գործողությունները շարունակելուց, CNBC-ին հայտնել է սաուդյան հետախուզության նախկին ղեկավար, արքայազն Տուրկի Ալ Ֆեյսալ Հեդլի Գեմբլուն։

Նավթային տանկերների վրա գրոհները, որոնց գագաթնակետը եղավ Aramco օբյեկտների վրա հարձակումը, պատասխան չստացան։ Դա տագնապային ազդանշան էր իրանական կառավարությանը եւ իրանական ղեկավարությանը, որ նրանք դա չեն մարսի»,- ասել է նա։

Ընդ որում, Ալ Ֆեյսալը կարծում է, որ Սոլեյմանիի մահը չի կանգնեցնի իրանական «օրակարգը»։ «Դա որոշակիորեն շատ կարեւոր քայլ էր։ Կկանգնեցնի՞ արդյոք այն Իրանի հետագա գործողությունները այն մեթոդների կիրառմամբ, որ Սոլեյմանին շատ խելամտորեն օգտագործում էր։ Չեմ կարծում»,- ասել է նա։

Նրա խոսքերով՝ իրանական ղեկավարությունը ունի «օրակարգ եւ նախագիծ, որի համաձայն նա պետք է դառնա աշխարհում ամբողջ իսլամի գերակա ներկայացուցիչը»։

Նա նշել է, որ Թեհրանը օգտագործել է «Հըզբոլլահին» Լիբանանում եւ խուսիտներին՝ Եմենում, որպեսզի առաջ տանի իր նախագիծը։ «Դա կշարունակվի։ Գուցե ավելի քիչ արդյունավետ, քան երբ Սոլեյմանին ողջ էր»,- կանխատեսել է նա։

Ալ ֆեյսալը նաեւ խոսել է տարածաշրջանի երկրներից ամերիկյան զորքերը հանելու մասին։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ը պետք է Աֆղանստանից ավելի շուտ հեռանար։ Այն հարցին, թե արժե արդյոք, որ ամերիկյան զորքերը հեռանան Իրաքից, նա պատասխանել է․ «Ոչ այսօր»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ