News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

4 մարդ է զոհվել ԱՄՆ Յուտա նահանգի Գրանտսվիլ քաղաքում տներից մեկում, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ոստիկանությանը:

Եվս մեկ մարդ հոսպիտալացվել է: Հրաձիգին ձերբակալել են:

Ոստիկանության հաղորդմամբ՝ հրաձիգը մենակ է գործել, եւ համայնքի անվտանգությանը ոչինչ չի սպառնում:

Դեռեւս չեն հաղորդվում հրաձգություն կազմակերպած անձի անունն ու զոհերի եւ կասկածյալի տարիքը:

Գրանտսվիլի բնակչությունը կազմում է մոտ 11 000 մարդ: Այն գտնվում է նահանգի մայրաքաղաք Սոլթ-Լեյք-Սիթիից դեպի հարավ-արեւմուտք 56 կմ հեռավորության վրա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ