News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 29
USD
498.43
EUR
548.22
RUB
6.4
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հունվարի 17-ին տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ 2020թ. առաջին խորհրդակցությունը, որը վարել է նախարար Սուրեն Պապիկյանը:

Նախարարը շնորհավորել է գործընկերներին նոր աշխատանքային տարվա մեկնարկի կապացությամբ՝ հույս հայտնելով, որ 2020թ. մարզերում նախատեսվող ենթակառուցվածքային ծրագրերը կլինեն առավել արդյունավետ և չեն զիջի նախորդ տարվա ցուցանիշներին:

Խորհրդակցության մեկնարկին ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ անդրադարձ է եղել հունվարի 28-ին բանակի օրվա կապակցությամբ նախատեսվող միջոցառումների իրականացմանը և դրանցում տարածքային կառավարման մարմինների պատշաճ ներկայացվածության ապահովմանը:

Անցնելով օրակարգային հարցերին՝ մարզպետների խորհրդակցությանը քննարկվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ մարզերում բազմաբնակարան շենքերի էներգախնայողության և ջերմաարդյունավետության բարձրացման հնարավորությունները:

ՄԱԶԾ ներկայացուցիչների խոսքերով «Շենքերի էներգարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը նախատեսում է մարզերում և մայրաքաղաքում բազմաբնակարան շենքերի վերանորոգման աշխատանքներ, որոնք ենթադրում են շենքերի արտաքին պատերի ամբողջական ջերմամեկուսացում, ընդհանուր տարածքում պատուհանների փոխարինում, լուսավորության համակարգի ներդրում, արևային էներգիայի վահանակների տեղադրում: Նախատեսվող քայլերի իրականացումը հնարավորություն կտա բնակիչներին 50-60%-ով կրճատել գազի և էլեկտրականության համար նախատեսված ծախսերը:

Խոսելով ներկայացված ծրագրի ուղղությամբ համագործակցության հեռանկարների մասին՝ նախարար Սուրեն Պապիկյանն նկատել է, որ այն մարզաբնակ քաղաքացիների համար կլուծի էներգախնայողության, էներգետիկ ծախսերի իջեցման խնդիրներ և արդիականացված արտաքին տեսքի շնորհիվ կբարձրացնի համայնքների զբոսաշրջային գրավչությունն ու բնակչության կենսամակարդակը:

Մարզպետների և ՄԱԶԾ ներկայացուցիչների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել էներգաարդյունավետության ծրագրի իրականացման ուղղությամբ հետագա համագործակցության և աշխատանքային ձևաչափով հարցերի քննարկման շուրջ։ Նախարարը հորդորել է նկատի առնել նաև սուբվենցիոն ծրագրերի միջոցով համագործակցությունը կյանքի կոչելու տարբերակները:

Խորհրդակցության օրակարգում ընդգրկված հաջորդ կետերը վերաբերել են համայնքների եկամուտների հավաքագրման 2019թ. արդյունքների ամփոփմանը, մարզերում աղբահանության իրականացման ցուցանիշների բարելավմանը, մանկապարտեզների կառուցմանը:

Նշվել է, որ մարզերի սեփական եկամուտների փաստացի տարեկան հավաքագրումն 2019թ. կազմել է 23,6 մլրդ դրամ, որը 2018թ-ի տարեկան նույն ցուցանիշների համեմատ աճել է 14.7 %-ով կամ 3 մլրդ դրամով :

Անդրադառնալով Հայաստանում աղբահանության ոլորտում առկա մտահոգիչ իրավիճակին նախարար Սուրեն Պապիկյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունունմ աղբահանության ռազմավարության քննարկման ընթացքում հնչեցված հանձնարարականների կատարման վրա: Ելնելով ռազմավարությունից բխող միջոցառումների իրականացման անհրաժեշտությունից` նախարարը հանձնարարել է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր մարզերում աղբահանությունը առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ:

«Սա մեզ համար լուրջ մարտահրավեր է: Այն մարզպետերի ու համայնքապետերի գործունեության ցուցիչներից մեկն է: Ուստի մենք համատեղ թիմային աշխատանքով պետք է ապահովենք մեր համայնքների, ինչպես նաև մայրուղիների ճամփեզրերի մաքրությունը»,- ընդգծել է Սուրեն Պապիկյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային այլ հարցեր, տրվել համապատասխան հանձնարարարականներ:

Տպել
Ամենաշատ