News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Bonhams աճուրդային տանը վաճառել են Dodge Viper-ը, որը պատկանում է Ford-ի եւ Chrysler-ի հայտնի թոփ-մենեջեր Լի Յակոկային։ Մոտ 10 000 կիլոմետր քշած սուպերքարի համար ակնկալվում էր 125 000 դոլար ստանալ, սակայն անհայտ գնորդը պատմական մեքենայի համար 285 500 դոլար է վճարել, գրում է Motor-ը։

Dodge Viper-ի առաջին կոնցեպտը հանրությանը ցուցադրվել է Դեթրոյթի ավտոսրահում՝ 1989թ․, սակայն սպորտքարի թողարկման վերջնական որոշումն ընդունվել է միայն 1990թ․։ Dodge շարքում երկտեղ, բաց տանիքով եւ մթնոլորտային V10 շարժիչով մոդելի մասին հայտարարել է ինքը՝ Լի Յակոկան՝ Քերոլ Շելբիի հետ միասին։

Dodge Viper նախագծի ոգեշնչող Լի Յակոկան սերիական առաջին սպորտքարը, որը գործարանից դուրս է եկել 1992թ․, ձեռք է բերել 001 համարով։ 406 ուժանոց, տասը ցիլինդրանոց շարժիչով կաբրիոլետը շատ էր տարբերվում Dodge-ի այն ժամանակվա մյուս մոդելներից։

Յակոկան խնամքով էր վերաբերվում մեքենային եւ այն հաճախ չէր վարում՝ քառորդ դարի ընթացքում ընդամենը 6 220 մղոն (10 010 կմ)։ Սպորտքարը նոր մեքենայի տեսք ունի՝ անթերի են պահպանվել եւ թափքը, եւ մեխանիկական մասը, եւ նույնիսկ անվադողերը։

Լի Յակոկան հայտնի է որպես ավտոմոբիլային ինդուստրիայի լավագույն թոփ-մենեջերներից մեկը, ինչպես նաեւ որպես կուլտային Ford Mustang-ի ստեղծող։ Ford ընկերությունից հեռանալուց հետո Յակոկային առաջարկել են Chrysler-ի ղեկավարի պաշտոնը։ Ընկերությունն այն ժամանակ գտնվում էր սնանկության եզրին։ Մասնագետին հաջողվել է կարգավորել Chrysler-ի ֆինանսական դրությունը եւ ժամկետից 7 տարի շուտ ԱՄՆ կառավարությանը վերադարձնել 1,2 մլրդ դոլարի վարկը։ Լի Յակոկան մահացել է 2019թ․ հուլիսի 2-ին, կյանքի 95-րդ տարում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Առաջարկում ենք փոխել դա. Թունյան
Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե…
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Ամենաշատ