News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 20
USD
478.63
EUR
517.06
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Պետության ղեկավարը որոշել է այսօր իր պաշտոնական էջում տեսանյութ տարածել չգիտեմ որ «մտքի տիտանի» գլխում ծնված «քրեական ենթամշակույթի» դեմ պայքարի մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Այդ կինոյում ոստիկանները մի քանի մարդու քաշելով հանում են մեքենաներից, պառկեցնում գետնին ու տանում...

Ես հիմա չեմ անդրադառնա հարցի իրավական կողմին, թե սա ինչ է, ինչքանով է իրավաչափ, համաչափ, չեմ խոսի այն մասին, որ հանցագործությունները բացահայտելու փոխարեն ինչով են զբաղված ոստիկանները եւ այլն։

Հիմա միայն ուզում եմ տեղադրել այդ նույն տեսագրության մեջ ներկակացված այս կադրերը. 3-4 գրամ ենթադրյալ մարիխուանան ու որեւէ փորձագետի կողմից երբեք սառը զենք ճանաչվելու որեւէ շանս չունեցող այս դանակը։

Ստացվում է, որ պետության ղեկավարը պաշտոնական էջին իրականում կիսվում է 3-4 գրամ ենթադրյալ մարիխուանայի ու որեւէ փորձագետի կողմից երբեք սառը զենք ճանաչվելու որեւէ շանս չունեցող այս դանակի մասին կինոյով...

Մնացյալը լիրիկա է ու ինքնախաբեություն»։

Տպել
Ֆոտոռեպորտաժներ