News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի դատարանը քննելու է Թուրքիային ներկայացված հայցը՝ ավելի քան 23,1 մլն ոսկե մետաղադրամները Եգիպտոսին վերադարձնելու պահանջով, որը ենթադրաբար զավթել են Օսմանյան կայսրության տարիներին:

Եգիպտացի փաստաբան Համիդո Գամիլը իր ներկայացրած հայցում Եգիպտոսի կառավարությանը խնդրում է ձեռնարկել բոլոր միջազգային-իրավական ընթացակարգերը փողը վերադարձնելու համար, որը Օսմանյան կայսրությանը վճարվել է 1915 եւ 1955 թվականներն ընկած ժամանակահատվածում, հայտնում է Egypt Today-ը: Գամիլն ասում է, որ ոսկու վճարումն անօրինական էր:

Նշենք, որ Կահիրեի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները վատթարացել են 2013 թվականից՝ երկրի նախագահ Մուհամմեդ Մուրսիի տապալումից հետո: Երկու երկրների միջեւ խզումն ավելի է մեծացել, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Լիբիայի վարչապետ Ֆայես ալ Սարաջը նոյեմբերին համաձայնագիր են ստորագրել Միջերկրական ծովում ծովային սահմանների հաստատման եւ ռազմական համագործակցության ընդլայնման մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ