News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողովում կներկայացնի իրավաբանական գիտությունների թեկնածու, պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ հունվարի 20-ին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Նշենք, որ վարչապետի որոշմամբ սկսվել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողովի ստեղծման գործընթաց։ Հանձնաժողովը կազմված կլինի 15 անդամից։ Հանձնաժողովի կազմում ի պաշտոնե կմտնեն արդարադատության նախարարը եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, օմբուդսմենը, ինչպես նաեւ Դատավորների Ընդհանուր ժողովի մեկ ներկայացուցիչ, վեց գիտնական իրավաբան, երկու ներկայացուցիչ հասարակական կազմակերպություններից եւ մեկական ներկայացուցիչ խորհրդարանի յուրաքանչյուր խմբակցությունից։

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստանն» արդեն տեղեկացրել է, որ իրենց խորհրդարանական խմբակցությունը սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողովի կազմում ներկայացնելու է պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Տարոն Սիմոնյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ