News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության երկրորդ նախնական զեկույցը ուկրաինական Boeing-ի աղետի մասին վկայում է, որ «Տոր-Մ1» ԶՀՀ-ով օդանավը խոցել են  գործողության փոքր շառավղի «հող-օդ» դասի երկու հրթիռով: Այս մասին նշված է իրանական գերատեսչության կայքում հրապարակված փաստաթղթում: Հստակեցվում է, որ հրթիռները թռչել են հյուսիսային ուղղությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Խոցվելուց հետո օդանավը սկսել է սրընթաց բարձրությունը կորցնել՝ գտնվելով բնակելի շրջանի երկնքում, որից հետո բախվել է զվարճանքների այգում «խոչընդոտի» եւ ընկել հողի վրա: Այնուհետեւ այն անցել է ֆուտբոլի դաշտով, ամբողջովին ավերվել եւ այրվել:

Զեկույցում նաեւ նշվում է, որ օդանավը Թեհրանից թռչել է տեղական ժամանակով 06:12-ին, օդանավի հետ կապը կորել է, երբ այն 8,1 հազար ֆուտ (շուրջ 2,4 հազար մետր) բարձրության վրա էր:

Կրկնակի դիտարկման ռադարների էկրաններից օդանավն անհետացել է 06:15-ին, առաջնային դիտարկման ռադարներից՝ մոտ 06:18-ին:

Մեհրաբադ օդանավակայանում առաջնային դիտարկման ռադարների տվյալներով՝ օդանավը 06:15-ին ուղուց շեղվել է, սկսել աջ շրջադարձ եւ 3 րոպե տեւողությամբ, հավանաբար, թռիչքը շարունակել է օդանավակայանի ուղղությամբ, որից հետո ռադարներից կորել է մոտ 06:18-ին:

Իրանում ուկրաինական օդանավի կործանումը

Թեհրանից Կիեւ չվերթ կատարող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» օդանավը չորեքշաբթի վաղ առավոտյան աղետի էր ենթարկվել թռչելուց կարճ ժամանակ անց: Զոհվել էին օդանավում եղած բոլորը՝ 176 մարդ:

Մի քանի օր անց իրանցի զինվորականները ստանձնել էին ողբերգության պատասխանատվությունը՝ հստակեցնելով, որ Boeing-ը շփոթել են թշնամական թեւավոր հրթիռի հետ:

Թեհրանում նշել էին, որ ԱՄՆ-ի կողմից հարձակման էին սպասում, ինչի հետ կապված երկրի ՀՕՊ համակարգերը բերված էին լիակատար մարտական պատրաստության:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Իրանից ակնկալում է մեղքի ամբողջական ընդունում, պաշտոնական ներողություն, մեղավորների պատիժ եւ փոխահատուցումների վճարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 51 քաղաքացու նկատմամբ
«Պատժամիջոցների ցանկում նշված անձինք մասնակցել են Սուլեյմանիի դեմ ահաբեկչական գործողության հետ կապված որոշումների կայացմանը, պլանավորմանը, կազմակերպմանը, ֆինանսավորմանը, աջակցությանը, ինչպես նաեւ ղեկավարմանը կամ իրականացմանը...
Իրանն ԱՄՆ 20 քաղաքացու ներառել է մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ցուցակում
Ղարիբ Աբադիի խոսքով՝ «այս ցանկում ընդգրկված են ավելի քան 20 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք»․․․
ԶԼՄ. Իրանը կկազմի իր պատժամիջոցային ցուցակը ԱՄՆ ընկերությունների եւ քաղաքացիների համար
Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների քաղաքականությունը եւ Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելը ձախողված է»․․․
ԱՄՆ-ը վաճառել է Իրանից առգրաված 26,7 մլն դոլարի նավթը
Իրանական նավթն առգրավվել էր ամերիկյան նավատորմի կողմից Արաբական ծովում...
Բենի Հանցը կարծում է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի վրա հարձակման դեպքում
«Մենք պետք է պատրաստ լինենք Իսրայել պետությանը պաշտպանելու յուրաքանչյուր հնարավորության։ Մենք հնարավորություններ ենք զարգացնում, եւ պետք է շարունակենք ամրապնդել դրանք»,-ասել է Հանցը․․․
ԱՄՆ-ն Իրանին ծովում դեէսկալացման կոչ է արել
«ԻՊԿ-ի ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը ծովում նորություն չէ...
Ամենաշատ