News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իսպանիայի նոր կառավարությունը կլիմայի ոլորտում արտակարգ իրավիճակ է հայտարարել՝ կատարելով կլիմայի փոփոխության դեմ պայքարում հավակնոտ միջոցառումներ նախաձեռնելու առաջին պաշտոնական քայլը, հայտնում է AP-ը։

Նախարաների կաբինետի կողմից հաստատված հռչակագրում ասվում է, որ կառավարությունը 100 օրվա ընթացքում խորհրդարան կլիմայի մասին օրենսդրական նախագիծ կուղարկի։ Վերջինի նպատակները համընկնում են Եվրոպական միության նպատակներին՝ ներառյալ մինչեւ 2050թ․ ածխածնի մաքուր արտանետումների կրճատումը։

Իսպանիայի կառավարությունն ուզում է, որ 2040թ․ միջերկրածովյան երկրի էլեկտրաէներգիայի մինչեւ 95 տոկոսը ստացվի նորացված աղբյուրներից։ Ծրագիրը նաեւ նախատեսում է ավտոբուսների եւ բեռնատարների կողմից աղտոտման վերացում եւ գյուղատնտեսության մեջ ածխածնի չեզոքացում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ