News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 23
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Խորհրդարանի հատուկ քննիչ հանձնաժողովը, որն ստեղծվել է բիզնեսի ներկայացուցիչների կողմից Երեւանի քաղաքապետարանին փոխանցված փոխադրամիջոցների իրավաչափության ուսումնասիրման համար, արդեն ստեղծվել է օրենքի ուժով, եւ այն, որ այսօր նրա անդամները չեն նշանակվել, բնավ չի նշանակում, թե այն ցրվել է։ Այս մասին Ազգային ժողովի հունվարի 22-ի նիստում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նման սցենարը, նրա խոսքով, որեւէ կերպ գրանցված չէ։

Ի պատասխան՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ իրենք պետք է ելնեն «տրամաբանությունից» եւ «խելամտությունից»։ «Իհարկե, մենք կարող ենք փոխել Կանոնակարգը եւ հնարավորինս կոնկրետացնենք նման սցենարներն ապագայի համար։ Ներկա պահին ելքն այսպիսին է. կազմի հարցը մնում է մեծ օրակարգում, կոնկրետ այս որոշումը հաստատված չէ։ Մենք պետք է հասկանանք, թե ինչպիսին կարող է լինել այս ամենի իրավաբանական ավարտը»,- ասաց Միրզոյանը։

Հիշեցնենք, որ իշխող «Իմ քայլը» դաշինքը, ի վիճակի չլինելով թույլ չտալ հանձնաժողովի ստեղծումը, քանի որ նման նախաձեռնությամբ հանդես են եկել բավական մեծ թվով պատգամավորներ, պարզապես քվեարկության ժամանակ տապալեց նրա կազմի հաստատման ֆորմալ ընթացակարգը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել