News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում Beeline-ի եւ «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի համագործակցությամբ Գավառ քաղաքում հաջողությամբ մեկնարկեց «Ստարտափ Ակումբ» նախագիծը։

«Ստարտափ Ակումբ»-ը կրթական նախաձեռնություն է, որի հիմնական նպատակն է օգնել մարզաբնակ պատանիներին կատարելագործել ձեռներեցության իրենց հմտությունները եւ նպաստել նրանց սոցիալական պատասխանատվության զարգացմանը։ Ակումբները գործում են Հայաստանի մի շարք համայնքներում՝ Ապարանում, Աշտարակում, Եղվարդում, սահմանամերձ Կոթիում ու Այգեհովիտում եւ այսուհետ նաեւ Գավառում։

Գավառի «Ստարտափ Ակումբ» են հաճախում բիզնես հմտությունները եւ ստարտափ գիտելիքները զարգացնել ցանկացող 13-17 տարեկան շուրջ 37 պատանիներ։ Ծրագիրը կազմված է երեք փուլից, որոնք կենտրոնանում են համապատասխանաբար անձնական զարգացման, դիզայն մտածողության  եւ բիզնես մոդելների ստեղծման վրա։ Պատանիները նաեւ ծանոթանում են ստարտափ էկոհամակարգի առանձնահատկություններին, ֆինանսական գրագիտության, բիզնես հաղորդակցման եւ ստեղծարարության հիմունքներին, խմբեր կազմում եւ մարզիչների աջակցությամբ զարգացնում իրենց ստարտափ գաղափարները:

«Գավառը առաջին համայնքներից էր, որտեղ մենք ծրագրել էինք Ստարտափ Ակումբ հիմնել, այն կնպաստի մարզաբնակ երիտասարդների ստարտափ էկոհամակարգում ակտիվ ներգրավվածությանը եւ կբարձրացնի նրանց սոցիալական իրազեկվածության մակարդակը։ Մենք աշխատանքներ կտանենք նաեւ Գավառի հարակից շրջանների դեռահասներին ծրագրում ներգրավելու ուղղությամբ, որովհետեւ այս համայնքների պատանիների շրջանում մեր ծրագրի հանդեպ հետաքրքրությունը համեմատաբար ավելի մեծ է» - նշեց ծրագրի գլխավոր տնօրեն Արսեն Հարությունյանը։

«Մենք ստարտափների աջակցությանն ուղղությամբ հատուկ ռազմավարություն ենք վարում, եւ բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում այս ոլորտում: Այս ծրագիրն այդ ռազմավարության կարեւոր մաս է՝ այսպիսով մենք նախապատրաստում ենք մեր երիտասարդ սերնդի ներուժը՝ ապագայում բիզնես սկսելու եւ հաջողությունների հասնելու համար: Ուրախ եմ, որ  Գավառում էլ մեր երիտասարդները ժամանակակից բիզնես գիտելիքներ կստանան», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հայաստանում Beeline-ը հանդես է գալիս որպես նախաձեռնության ռազմավարական գործընկեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ