News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը արդեն ունի նախնական դիրքորոշում՝ կապված հայկական «Յուքոմ» ՓԲԸ-ի կողմից VEON Ltd. ընկերությունը (NASDAQ եւ Euronext Amsterdam, Beeline ապրանքանիշ) գնելու վերաբերյալ: Այս մասին հունվարի 22-ին ԱԺ նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Իմ քայլի» պատգամավոր Գոռ Գեւորգյանի հարցին:

Նրա խոսքով՝ ֆորմալ գործընթացն արդեն սկսվել է:

«ՀԾԿՀ-ն ստացել է հայտը եւ պետք է վերլուծի այն: Նախնական դիրքորոշումն այն է, որ այն բոլոր հաճախականությունները, որոնք այս պահին առկա են, միշտ պետք է հնարավորություն տան երրորդ օպերատորի մուտքի համար»,- հայտարարեց Ավինյանը:

Փոխվարչապետը նաեւ նշեց, որ իրենց տեսակետը դեռ չեն հայտնել Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովն ու Ազգային անվտանգության ծառայությունը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ