News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բաքվում հերթական անգամ որոշել են Երեւանին մեղադրել ապակառուցողական դիրքորոշման մեջ։ Այսպիսի օրիգինալ հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Խիկմետ Գաջիեւը։

«Ինչպես արդեն նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, անցյալ տարին, ցավոք, կորցրած տարի էր։ Մենք չտեսանք առաջընթաց բանակցային գործընթացում։ Բացի այդ, մենք շարունակում ենք տեսնել Հայաստանի անարդյունավետ, ապակառուցողական քաղաքականությունը»,- Գաջիեւին է մեջբերում «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով Euractiv-ին։

Բաքվի դժգոհության պատճառ է դարձել գործընթացի ձեւաչափը վերականգնելու եւ Լեռնային Ղարաբաղին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու անհրաժեշտության մասին Երեւանի դիրքորոշումը։

Իրեն բնորոշ ձեւով Գաջիեւը միակողմանիորեն է ներկայացնում ԵՄ անվտանգության քաղաքականության մասին վերջին փաստաթուղթը՝ այն գնահատելով որպես Ադրբեջանի դիրքորոշման աջակցության վկայություն։ «Մեզ համար դա շատ կարեւոր է, եւ մենք շնորհակալ ենք այդ դիրքորոշման համար։ Մենք կարծում ենք, որ հիմնարար սկզբունքները, որոնք բխում են Հելսինկյան եզրափակիչ ակտից եւ միջազգային իրավունքից, պետք է կիրառվեն, առանց բացառության, բոլոր հակամարտությունների հանդեպ։ Մենք հուսով ենք, որ տվյալ քաղաքականությունը կշարունակվի, քանի որ տարածքային ամբողջականությունը կարեւոր է յուրաքանչյուր երկրի համար»,- ասել է Գաջիեւը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ