News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 20
USD
478.63
EUR
517.06
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Կառավարության որոշումներն ու մոտեցումնեը հիշեցնում են տոտալիտար պետության գործելաոճ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Սպանդանոցների խնդիրը ցույց տվեց մի հասարակ բան. շարքային գյուղացին անմիջապես հասկացավ, որ տեղի է ունենալու անասնապահությամբ ստեղծված ավելացված արժեքի մասնակի օտարում ի վնաս գյուղացու։ Հիմա էլ պլաստիկ (ցելոֆանից) տոպրակների խնդիրը։ Ի՞նչպես կարելի է դեմ գնալ տեխնոլոգիական առաջընթացին և հայտարարել սետկաների կիրառումն ընդլայնելու կամ վերսկսելու մասին։ Հապա կառավարություն մի 400 կամ 500% ակցիզ դիր ПВХ օգտագործողների կամ էլ հենց պլաստիկ տոպրակների վրա։ Գինը կդառնա 100-150 դրամ։ Եվ կտեսնեք, թե միևնույն տոպրակը մեկի փոխարեն քանի տասնյակ անգամ է օգտագործվում»,-նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել