News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 20
USD
478.63
EUR
517.06
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Շատ հարուստ մարդիկ շվեյցարական բանկերում իրենց հաշիվներից խոշոր գումարներ են հանում՝ այլընտրանք փնտրելով, հայտնում է CNN-ը։

Շվեյցարական մասնավոր բանկիրները հայտնում են, որ հաճախորդները մեծ գումարներ են հանում՝ չնայած երկրի անվտանգության եւ հուսալիության վարկանիշին։ Այդ փողերի մի մասը այժմ կարող է պահվել մասնավոր սեյֆերում եւ պահուստներում։

Այս անսովոր քայլերը հինգ տարվա բացասական տոկոսադրույքների հետեւանքն են։ Քաղաքականությունը, որն ուղղված է նրան, որ շվեյցարական ֆրանկի կուրսը չափազանց շատ չբարձրանա, բանկերից պահանջում է վճարումներ՝ փողերը Շվեյցարական ազգային բանկում պահելու համար։ Որոշ դեպքերում բանկերը լրացուցիչ ծախսերի մի մասը դնում են իրենց ամենահարուստ հաճախորդների վրա։

Այսպիսի քաղաքականությունը, հաճելի չի հաճախորդներին, որոնք սովոր են իրենց ներդրումներից տոկոսներ ստանալ, ոչ թե միջնորդավճարներ մուծել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ