News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 20
USD
478.63
EUR
517.06
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է «Ինչպես հայտնի է, մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում տեղի են ունենալու համապետական ընտրություններ: Սա առաջին դեպքն է, երբ Արցախում նախագահի եւ խորհրդարանի ընտրությունները նույն օրն են տեղի ունենում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքական ուժերը հստակեցնում են իրենց նախընտրական ցուցակները:

Հայտնի է, որ ընտրություններին մասնակցել պատրաստվող «Ազատ հայրենիք» կուսակցությունը, որն այսօր Արցախում մեծամասնություն է կազմում խորհրդարանում, համարվում է ֆավորիտ ուժը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Ազատ հայրենիք» կուսակցության նախընտրական ցուցակում մեծ տեղ են զբաղեցնելու երիտասարդ, նոր դեմքերը: Իհարկե, կուսակցության նախընտրական ցուցակում, ամեն դեպքում, կլինեն նաեւ ավագ սերնդի ներկայացուցիչներ, որոնք իրենց անցած ճանապարհով եւ փորձով պետք է օգնեն թիմին, բայց շեշտադրումն արվելու է թարմ կադրերի վրա:

Ըստ էության, Արցախի ամենախոշոր կուսակցություն հանդիսացող «Ազատ հայրենիք» կուսակցությունն այսպես ձգտում է հասնել սերնդափոխության: Հավելենք, որ նախագահական ընտրություններում «Ազատ հայրենիք» կուսակցության թեկնածուն լինելու է Արայիկ Հարությունյանը՝ Արցախի նախկին վարչապետը: Նրա նկատմամբ ընդգծված դրական վերաբերմունք ունի նաեւ Հայաստանի հեղափոխական իշխանությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել