News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 25
USD
478.42
EUR
517.55
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


ՀԱՀ-ից Վերնոն Քրյուգերը պատրաստվում է ամենատարօրինակ ռեկորդը սահմանել։ Այս մասին հայտնում է Meduza-ն։ Տղամարդը բնակություն է հաստատել 500 լիտրանոց գինու տակառի մեջ, որը տեղադրված է 24 մ բարձրությւամբ սյան վրա։

Քրյուգերը դա հոգու փորձառություն է անվանում։ 1997թ․ տղամարդն արդեն սահմանել էր ռեկորդ՝ սյան վրա տակառի մեջ 67 օր նստելով։ Այս տարվա հունվարի 21-ին նա թարմացրել է իր ռեկորդը, սակայն սյան վրայից իջնել առայժմ չի պատրաստվում։ Վերնոն Քրյուգերը հավակնոտ ծրագրեր ունի՝ նա ուզում է տակառի մեջ առնվազն 80 օր անցկացնել՝ չնայած ընտանիքը չի խրախուսում այդ արարքը։

Չկա որեւէ կասկած, որ ժամանակակից Դիոգենեսի ծրագրերը կյանքի կկոչվեն, առավելեւս տարօրինակ կացարանում կյանքն արդեն կարգավորված է։ Քրյուգերն ասում է, որ ինքն ունի բջջային հեռախոս եւ աշխարհի հետ կապ, նա գիշերները քնում է, իսկ առավոտյան մարզանք է անում։ Ուտելիք տղամարդուն բերում են ռեստորանները, այն դույլի մեջ դրած բարձրացնում են պարանով։ Մեկ այլ դույլ սանհանգույցի դեր է կատարում։ Ի դեպ, նա տակառի մեջ բարձրացել է ուղղաթիռով եւ նույն կերպ էլ պատրաստվում է իջնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ