News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դիվանագիտությունը Մերձավոր Արեւելքում, ամենայն հավանականությամբ, չի հանգեցնի մեկ ակնթարթում խաղաղության իսրայելցիների եւ պեղաստինցիների միջեւ, սակայն դա կարող է օգնել վերջ դնել քաղաքական հակամարտությանը, որը մեկ տարով պարալիզացրել է Իսրայելին, գրում է NYP-ը:

Այս շաբաթ Երուսաղեմում կայացած Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի եւ փոխնախագահ Մայք Փենսի հանդիպումից հետո վերջինս ասել է, որ հրավիրել է Իսրայելի վարչապետին Վաշինգտոն: Նա նաեւ ԱՄՆ է հրավիրել Իսրայելի ընդդիմության առաջնորդ եւ Բիբիի գլխավոր քաղաքական հակառակորդ Բենի Գանցին:

«Դա արտասովոր եւ անգնահատելի քայլ է»,-համարում է ԱՄՆ-ում Իսրայելի նախկին դեսպան Դենի Այալոնը: «Ներկայումս խաղաղ ծրագիրն այնքան էլ կարեւոր չէ»,-ասել է նա՝ հավելելով, որ ուղեւորությունն անպայման պետք է օգնի Բիբիին քաղաքական առումով, եթե նրա հետ լինի Գանցը:

Սակայն նախօրեին Գանցը հայտարարել էր, որ Սպիտակ տան հետ խորհրդակցելուց հետո նա կհանդիպի Թրամփին երկուշաբթի առանց Նեթանյահուի, որից հետո կվերադառնա Իսրայել: Նա անվանել է նախագահ Թրամփին Իսրայելի իսկական ընկեր եւ ասել, որ նրա խաղաղ ծրագիրը, որը հայտնի է որպես դարի գործարք, կարեւոր է ազդել հարեւան երկրների հետ հետագա հարաբերությունների համար:

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Գանցի կուսակցական դաշնակիցները նախազգուշացնում են, որ ուղեւորությունը քաղաքական ծուղակ է, որը կազմակերպել է Նեթանյահուն:

Իսրայելը մտահոգված է ներքին քաղաքականությամբ, երբ մարտի 2-ին տեղի են ունենալու շուրջ մեկ տարվա ընթացքում արդեն երրորդ ընտրությունները: Ինչպես եւ նախկին երկուսի դեպքում, Գանցը կամ Նեթանյահուն հազիվ թե ստանան Քնեսեթից անհրաժեշտ օգնությունն իշխող կոալիցիա ձեւավորելու համար: Բիբիի լավագույն տարբերակը Գանցի հետ ազգային միասնության կառավարությունն է: Այդպիսի գործարքի մասին բանակցությունները ձախողվել են անցած տարվա սեպտեմբերին, քանի որ Գանցի կուսակցությունը մերժել էր Բիբիի պահանջը առաջին վարչապետ լինելու մասին, իսկ Գանցը կստանձներ այդ պաշտոնը երկու տարի անց:

Այն ժամանակ, երբ Գանցի կուսակցության որոշ ներկայացուցիչներ այժմ հակված են համաձայնություն տալ քաղաքական միասնության համար, մյուսները գտնվում են «բոլորը, բացի Բիբիից» ճամբարում: Որոշելով Վաշինգտոն մեկնել Նեթանյահուից առանձին՝ Գանցը փորձել է բավարարել երկու ճամբարներին:

Թրամփի խաղաղ ծրագրի զարգացումն կատարում է աշխարհաքաղաքական փոփոխություններ իսրայելական այդ երկու վեճերի մեջ: Այալոնը նշել է, որ դա կարող է հանգեցնել կոմպրոմիսի, քանի որ երկիրը բախվում է նոր խնդիրների հետ, իսկ ընտրողները պահանջում են ազգային միասնություն: Վաշինգտոնը հետաքրքրված է այդպիսի կոմպրոմիս ձեռքբերելու մեջ:

Թրամփի խորհրդական եւ փեսա Ջարեդ Քուշների գլխավորած խմբի կողմից մշակված ծրագիրը պատրաստ էր դեռեւս մեկ տարի առաջ, սակայն դրա հրապարակումը հետաձգվել էր Իսրայելի քաղաքականության պատճառով:

Համաձայն արտահոսքի արդյունքում ստացված տեղեկությունների՝ ծրագիրը ներառում է Պաղեստինի կողմից Իսրայելը՝ որպես հրեական պետություն ճանաչումն եւ ԱՄՆ-ի կողմից Արեւմտյան Ափի որոշ մասերում Իսրայելի ինքնիշանության ճանաչումը: Պաղեստինցիները մերժել են Թրամփի դիվանագիտությունն առաջին իսկ օրվանից, այդուհանդերձ այդ ծրագիրը կարող է հանգեցնել լուրջ տարածաշրջանային հետեւանքների:

Սակայն առաջին փորձությունը կայանում է նրանում, թե կարո՞ղ է արդյոք Իսրայելը շտկել իր քաղաքականությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ