News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի պետական համալսարանում հունվարի 31-ին կհրավիրվի հոգաբարձուների խորհրդի նիստ, որի օրակարգում կլինի նաեւ ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ հայտարարելու հարցը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը:

Նրա խոսքով՝ նիստի հրավերն արդեն ուղարկվել է։

Հիշեցնենք, որ 2019-ի մայիսի վերջին Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականից 1 շաբաթ անց հոգաբարձուների խորհրդի նիստում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր ընտրվել համալսարանի նախկին պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, որին Արամ Սիմոնյանն աշխատանքից ազատել էր վստահությունը կորցնելու, իշխանությունների հետ գաղտնի համագործակցության և կասկածելի գործարքների գնալու համար։

Տպել
Ամենաշատ