News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Վարչապետը չի կարողանում ընկալել, որ ինքն այլեւս փողով գրող ընդդիմադիր լրատվամիջոցի ղեկավար չէ, կամ լրագրող չէ, այլ լուրջ պաշտոն է զբաղեցնում եւ պատասխանատվություն է կրում մեր երկրի համար: Այս մասին այսօր` հունվարի 27-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Այլընտրանքային  քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը:

«Ես նայում էի այդ անձի ասուլիսը եւ ամաչում եմ, որ իմ երկրի ղեկավարը, քիչ է, որ օդում կախված եւ իր խոսքով ասած` շարունակաբար պտտվող լուրերի, սրանից-նրանից զրպարտչական նյութեր գրելու համար գումարներ վերցնող ինչ-որ մի նախկին լրագրող է,  էս պահին էլ մի անդաստիարակ հարսի դեր է կատարում մեր հայրենիքում:  Անկեղծ ասած ամաչում եմ եւ կոչ եմ անում ողջ ընդդիմադիր դաշտին օր առաջ համախմբվելու` այս անդաստիարակա հարսից ազատվելու համար: Այս դեպքում հարսը ձախողված է եւ պետք է արագ հերանց ուղարկել: Նա չի կարևողանում հասկանալ, որ ինքն այս պահին երկիր է ղեկավարում, այլ ոչ թե շոուի կամ սկեչի նկարահանման է մասնակցում, չի կարողանում ընկալել, որ ինքն այլեւս փողով գրող ընդդիմադիր լրատվամիջոցի ղեկավար չէ, կամ լրագրող չէ, այլ լուրջ պաշտոն է զբաղեցնում եւ պատասխանատվություն է կրում մեր երկրի համար, ես ուղղակի ցավ եմ ապրում եւ ամաչում եմ» ,-ասաց նա:

«Ռեֆորմիստներ» կուսակցության հիմադիր Վահան Բաբայանն էլ հավելեց, որ Փաշինյանը ադեկվատ ղեկավար չէ եւ անիմաստ է լուրջ բաներ պահանջել նրանից. «Իրնից պետք է պահանջել` կարգին սկեչերից օրինակներ բերել, իրենից պետք է պահանջել պատմել, թե ինչքան կոռումպացված է եղել նախկին իշխանությունը, թե ովքեր են եղել սրիկաները եւ պետական դավաճանները, լափամանին մոտ կանգնած մարդիկ եւ վերջին ասուլիսը ցույց տվեց, որ անլուրջ է մեկնաբանել նրա ասածները, հղումներ անել նրան»:

Տպել
Ամենաշատ