News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ավտոմեքենաների գները կտրուկ նվազելու են: Այս մասին այսօր` հունվարի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը:

«Անցած տարի միայն ներմուծվել է 200 հազար մեքենա, ինչը խայտառակ մեծ թիվա Հայաստանի նման փոքր երկրի համար եւ բնական է, որ Հայաստանում, ոչ այդքան պահնաջարկ է եղել մեքենաների, ոչ էլ այդքան վճարունակ մարդ կա, որ էդ բոլոր ավտոմեքենաները գնեն: Այդ մեքենաները հիմնականում ներմուծվցել են հետագայում վաճառելու նպատակով եւ այս, Ղազախստանից եւ շատ այլ երկրներից մարդիկ էին եկել այդ մեքենաները ձեռք բերելու համար, սակայն եթե 50 տոկոսը արտահանվել է, 50 տոկոսն էլ մնացել է, ինչը լուրջ խնդիր է բոլոր տեսանկյուններից, որովհետեւ նախ էդ մարդիկ են տուժելու, որ ներմուծել են մեքնենաները, երկրրոդ նրանք շատ էժան գներով վաճառելու են մեքենաները` որպեսզի վարկային պարտավորությունները կատարեն: Դա կբերի ավտոմեքենայի շուկլայի փլուզման, այսինքն ավտոմեքեննաերի գները կտրուկ կնվազեն, այսինքն լավ նորություն է ավտոմեքենա ձեռք բերել ցանկաղցողնմերի համար եւ վատ նորություն վաճառողների համար:

Եթե Ղազախստանի քաղաքացիները եկել են ու փորձել են Հայաստանից ավտոմեքենա տանել Ղազախստան՝ չիմանալով իրենց օրենսդրությունը, վաճառողը կարող է չիմանալ, որովհետև նա մեքենան վաճառում է ու այն երկրից դուրս է գալիս: Այստեղ ես Հայաստանի օրենսդրության խախտում չեմ տեսնում»,-ասաց նա:

Արեն Ապիկյանը նշեց, որ պետական մարմինները կարող էին կանխատեսել ու զգուշացնել ՀՀ քաղաքացիներին, որ Ղազախստանի քաղաքացիների հետ նման գործարքները կարող են հանգեցնել լուրջ խախտումների։

«Դա կարող է պրոբլեմներ բերել նաեւ միջպետական հարաբերություններում, դատական հայցեր ներկայացնել եւ այլն»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը հունվարի 24-ին Կառավարության ընդլայնված նիստի ժամանակ ելույթ ունենալիս նշել է, որ երկրում կան խնդիրներ այն ավտոմեքենաների հետ կապված, որոնք ներկրվել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից, որոնք ժամանակին չեն հաշվառվել: Ղազախստանի Հանրապետության  նախագահը հանձնարարել է կառավարությանը 1-ամսյա ժամկետում տալ ստեղծված իրավիճակի իրավական գնահատականը: Այդ խնդիրը լուծելու համար Կառավարությունը մեկ ամսվա ընթացքում մեկանգամյա կարգով պետք է ապահովի 2020 թվականի փետրվարի 1-ի դրությամբ ԵԱՏՄ երկրներից անձնական օգտագործման համար Ղազախստանի քաղաքացիների կողմից ավտոմեքենաների ժամանակավոր գրանցումը: Մինչեւ 2021 թվականի մարտի 1-ը ավտոսեփականատերերը պետք է վճարեն մաքսատուրքեր կամ դուրս բերեն մեքենան երկրից, կամ կատարեն օրենքով չարգելված այլ գործողություններ: Իր ելույթի վերջում երկրի նախագահը հանձնարարել է կառավարությանը դադարեցնել ուրիշ երկրներից ավտոմեքենաների անօրինական ներկրումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Mercedes-Benz-ը պաշտոնապես ներկայացրել է էլեկտրական G-Class-ը
Նոր մեքենայի սրահը համալրվել է երկու…
Մարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Առաջարկում ենք փոխել դա. Թունյան
Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե…
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Ամենաշատ