News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 24
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ընտրվել է ԵԽԽՎ ամենակարեւոր հանձնաժողովներից մեկի` Մարդու իրավունքների եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդմոն Մարուքյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասել է.

«Լավ լուր ԵԽԽՎ-ից

Այսօր ընտրվել եմ ԵԽԽՎ ամենակարեւոր հանձնաժողովներից մեկի` Մարդու իրավունքների եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ: Հանձնաժողովի նախագահն ունի 3 տեղակալներ:

Թեկնածություս ներկայացվել էր ԵԽԽՎ

Լիբերալների եւ Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) քաղաքական խմբի կողմից: Մարդու իրավունքների եւ իրավական հարցերի հանձնաժողովը բաղկացած է 91 անդամից, ովքեր ներկայացնում են ԵԽ 47 անդամ պետությունների ազգային խորհրդարանները: Հանձնաժողովն ունի 3 ենթահանձնաժողովներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ