News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 24
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

«Իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը հոգեբանական ֆիասկո են ապրում»: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը:

Նա ընդգծել է, որ այօր իշխանությունների վարած քաղաքականության պատճառով երկրի հեղինակությունը զրոյացվում է եւ այդ տեսակետին է հանգել՝ հետևելով նաև Սահամանադրական դատարանի շուրջ զարգացումներին:

«Հրայր Թովմասյանը ոչ միայն արդարադատության սահմանապահն է, այլև երկրի հեղինակությունը պահող միջնաբերդը: Նրա վրա գնալով ճնշումները շատացան, բայց Թովամասյանը մնաց սահմանպահ»,-ասել է նա:

Ռազմիկ Դավոյանը նշել է, որ համակարծիք է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ, որ իշխող ուժը պետք է նոր վարչապետի թեկնածու առաջադրի: Ըստ նրա՝ երկրորդ և երրորդ նախագահների կողմնակիցները, խորհրադարանական ընդդիմությունը պետք է միավորվեն, պայքարեն՝ իհարկե, զերծ մնալով իշխանատենչ հավակնություններից, որոնք ի վերջո հանգեցնում են ֆիասկոյի:

Տպել
Ամենաշատ