News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 25
USD
478.33
EUR
517.46
RUB
7.31
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Սահմանային իրավիճակը կայուն է։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Ես կարող եմ ասել, որ կայուն է իրավիճակը»,-նշեց նա։

Անդրադառնալով միջադեպին, որի ժամանակ զինվոր էր վիրավորվել, Տոնոյանն ասաց, որ զինվորի վիճակը ծանր կայուն է․  «Վիրահատությունից հետո ինքը գտնվում է վերահսկողության տակ, վիճակը ծանր կայուն է»։

Հարցին՝ վերջին միջադեպերով ծառայողական քննություններն արդեն ավարտվե՞լ են, նա ասաց․ «Ծառայողական քննություններն անմիջապես սկսվում են Զինված ուժերում, բայց դա զուգորդվում է նախաքննության հետ, զուգահեռ ընթանում են, ավելին չեմ կարող ասել»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հրամանատարական կազմը պատժվում է արդյոք, որին նախարարը պատասխանեց․ «Ե՛վ ավագ ե՛ւ կրտսեր հրամանատարական կազմին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը եւ պաշտպանության նախարարը կարգապահական տույժի են ենթարկում, իսկ ինչ վերաբերում է իրենց մեղավորությանը այս կամ այն դեպքով՝ դա նախաքննության արդյունքում է պարզվում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Դա Ադրբեջանի տոտալ ֆիասկոն էր». Հայկ Կոնջորյանը՝ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի մասին
Վերջին 10 տարվա ընթացքում սա առաջին հռչակագիրն է, որտեղ ամբողջ համատեքստում նշվում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի այդ երեք սկզբունքների հիման վրա…
«Ժողովուրդ». Ովքե՞ր են օգնել Նիկոլ Փաշինյանին պատրաստվել Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը
Արդյոք պատասխանատու բոլոր օղակները կատարել էին իրենց աշխատանքը, թե ոչ՝ ցույց տվեց մյունխենյան հանդիպումը...
Ղարաբաղյան հիմնախնդրով բանակցությունների ընթացքը մեզ չի գոհացնում. ՀՅԴ
Այսօր մենք պետք է աշխատենք միջազգային մակարդակում Ղարաբաղի անկախության ճանաչման ուղղությամբ…
Կան թեկնածուներ, որոնք «դաբրոյով» են մտել ընտրապայքարի մեջ. Վիտալի Բալասանյան. Tert.am
Այս ընտրություններն աչքի են ընկնում նաև իրենց ակնհայտ կոմերցիոն բաղադրիչով…
Ադրբեջանի կողմից հայտարարված «դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է, ադրբեջանական հանրության համար. ՊՆ խոսնակ
ՀՀ ԶՈւ-երը ընդամենը պատասխանել են ադրբեջանական սադրանքներին, որի արդյունքները ինքներդ եք տեսնում…
Մյունխենյան սկզբունքները դիրքորոշումը չեն փոխում, լրացնում են. ՀՀ ԱԳ նախարար
Մյունխենյան բանավեճին արձագանքի տարբերությունը կապված է հարեւան երկրում ժողովրդավարության հետ կապված խնդիրների հետ…
Ամենաշատ