News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Վարչական դատարանը՝ դատավոր Անի Հարությունյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդեւանյանը։

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը դիմել է վարչական դատարան՝ ընդդեմ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ պահանջելով պատշաճ ընթացք տալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ՝ Արմեն Դանիելյանի եւ Մհեր Արղամանյանի նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու իր միջնորդություններին։

Հիշեցնենք, որ դեռեւս 2019 թվականին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով։

Նշենք, որ 2019թ․հունիսի 25-ին դատավոր Արմեն Դանիելյանը բեկանել է Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ վերացնելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը եւ կիրառել կալանավորումը։ Նույն օրվա մեկ այլ որոշմամբ դատավոր Ա․Դանիելյանը բեկանել է «ՍԴ դիմելու եւ գործի վարույթը կասեցնելու մասին» Առաջին ատյանի դատարանի որոշումը։

Նշենք, որ դատավոր Մհեր Արղամանյանն էլ անփոփոխ էր թողել դատավոր Աննա Դանիբեկյանի՝ սեպտեմբերի 17-ի որոշումը, որով Դանիբեկյանը մերժել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու միջնորդությունը: Պաշտպան Արամ Վարդեւանյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Մհեր Արղամանյանին, սակայն դատավորը ինքնաբացարկ չէր հայտնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ