News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը  ողջունում է Հայաստանում խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը միջազգային ստանդարտներին համապատասխան: Այս մասին նշված է հունվարի 30-ին ԵԽԽՎ ընդունած բանաձեւում:

Բանաձեւն ընդունվել է սըր Ռոջեր Գեյլի զեկույցի հիման վրա, որում պարունակվում է 2019 թվականի հունվարից դեկտեմբեր ԵԽԽՎ մոնիթորինգի վերաբերյալ գործունեության ամփոփումը եւ գնահատվում է երկրների առաջընթացը, որոնք ենթակա են մոնիթորինգի կամ հետմոնիթորինգային երկխոսության գործընթացում են:

Պատվիրակները ողջունել են Հայաստանի հանձնառությունը կոռուպցիայի դեմ պայքարին եւ դատական համակարգի բարեփոխմանը՝ դրա անկախության ամրապնդման նպատակով:

Վեհաժողովը միաժամանակ մտահոգություն է հայտնել այն խնդիրների կապակցությամբ, որոնց բոլոր կողմերից դատական մարմինները բախվում են իրենց անկախության եւ անկողմնակալության ապահովման գործում: Վեհաժողովը նշել է հայ հանրության շրջանում պահպանվող անհանդուրժողականությունը եւ բացասական կարծրատիպերը ԼԳԲՏ եւ այլ փոքրամասնությունների հանդեպ, ինչպես նաեւ խոչընդոտները, որոնք հանրության որոշ խմբեր ստեղծում են Եվրոպայի խորհրդի Կանանց նկատմամբ եւ ընտանեկան բռնության կանխման ու պայքարի կոնվենցիայի  (Ստամբուլյան կոնվենցիա) դեռեւս անկնկալվող վավերացման ճանապարհին:

Վեհաժողովը Հայաստանի իշխանություններին կոչ է արել արագացնել դատական համակարգի բարեփոխումը՝ դրա անկախության եւ արդյունավետության ամրապնդման նպատակով, ընդ որում՝ խուսափելով ցանկացած գործողությունից, որը կարող է ընկալվել որպես միջամտություն դատական համակարգի աշխատանքին, ինչպես նաեւ կոչ է արել շարունակել ամրապնդել կանանց, ինչպես նաեւ ԼԳԲՏ եւ այլ փոքրամասնությունների իրավունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ