News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր՝ փետրվարի 10-ին, ընդունել է Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի նախագահ Դմիտրի Պանկինի գլխավորած պատվիրակությանը:

ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ բանկի՝ Հայաստանում իրականացված եւ նախանշվող ծրագրերի վերաբերյալ հարցերը:

Հանդիպումից հետո Դմիտրի Պանկինը ներկայացրել է նաեւ Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի ռազմավարությունը, որին հրավիրված էին հայաստանյան մամուլի ներկայացուցիչները:

Դմիտրի Պանկինը նշել է, որ Հայաստանում Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի աշխատանքի համար առկա են բարենպաստ պայմաններ, շեշտելով, որ բանկերը գտնվում են հուսալի վերահսկողության ներքո, վերջիններիս ֆինանսական վիճակը հստակ ու կանխատեսելի է: Բանկի նախագահը հավելել է, որ նման ֆինանսական շուկան հնարավորություն է տալիս ներդրողներին արդյունավետ աշխատել Հայաստանում:    

Միջոցառման ավարտին Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի եւ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ միջեւ ստորագրվել է վարկային համաձայնագիր: Համաձայնագրով նախատեսված միջոցները «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն  կուղղի հայկական փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորմանը` վերջիններիս նախագծերը եւ ներդրումային ծրագրերը ֆինանսավորելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
Ամենաշատ