News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հորդանանում եւ Հայաստանում գործող ավիաընկերությունները շահագրգռված չեն զբոսաշրջիկների հոսքը մեծացնելու նպատակով երկու երկրների միջեւ ուղիղ թռիչքների կազմակերպմամբ:

Այս մասին Ազգային ժողովի նիստին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ օդային հաղորդակցության վերաբերյալ» համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռեւազյանը:

Բայց, ըստ նրա, սա ամենեւին չի նշանակում, որ այս հարցը կարգավորման կարիք չունի: «Այսօր նոր ուղղություններ են սկսել շատ արագ զարգանալ, եւ պարզվում է, որ կան երկրներ, որոնց հետ մենք ընդհանրապես որեւէ պայմանագրեր չունեինք, եւ դա խոչընդոտներ կստեղծեր, եթե այս իրավիճակն այդպես էլ չկարգավորեինք»,- հավելեց պաշտոնյան:

Ռեւազյանը դժվարացավ ասել` սկզբունքորեն հնարավո՞ր է արդյոք կազմակերպել թռիչքները դեպի Հորդանան, քանի որ, ինչպես նա խոստովանեց, այսօր բազմաթիվ տարբեր տեսակի խոչընդոտներ կան, սակայն տարանցման միջոցով, որոշակի սահմանափակումներով, բայց, այնուամենայնիվ, դա հնարավոր կլինի անել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ